Orange Armenia ընկերության բաժանորդները անվճար ինտերնետի փաթեթ կստանան ընկերության ծննդյան օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը կնշի իր 5-ամյակը՝ նվիրելով բոլոր բաժանորդներին անվճար ինտերնետ:
Նոյեմբերի 5-ին Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են ակտիվացնել իրենց նվեր-փաթեթը՝ ուղարկելով «5» թիվը 0505 կարճ համարին, և ստանալ 5 օր վավերականության ժամկետով 100ՄԲ շարժական ինտերնետի փաթեթ: Orange-ի «Ինտերնետ Հիմա 5000» և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները, ի լրումն իրենց ամսական ներառված փաթեթների, կստանան 30 օր վավերականության ժամկետով հավելյալ 1ԳԲ գերարագ ինտերնետ, իսկ «Ինտերնետ Հիմա 3500» սակագնային պլանի բաժանորդները նոյեմբերի 5-ին կկարողանան իրենց անսահմանափակ ինտերնետից օգտվել երկու անգամ բարձր արագությամբ:
«Նոյեմբերի 5-ին Orange-ը կդառնա 5 տարեկան: Այս տարիների ընթացքում մենք գործադրել ենք առավելագույն ջանքեր, որպեսզի մեր բաժանորդներին ընձեռենք ընտրության ազատություն ու լայն հնարավորություն և նրանց համար ստեղծենք մեր ծառայություններից օգտվելու առավել հարմար պայմաններ: Մեծապես գնահատում և կարևորում ենք մեր բաժանորդների վստահությունն ու հավատարմությունը: Ցանկանում ենք նրանց բոլորին շնորհակալություն հայտնել մեր ծառայություններն ընտրելու համար և շնորհավորել այս խորհրդանշական նվերով», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:-0-