USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Orange Armenia-ն միջոցառումներ կանցկացնի երեխաների համար

27.05.2015, 18:59
Orange Armenia–ն Մանկական նկարների եռօրյա ցուցահանդես և վարպետության դասեր կանցկացնի երեխաների համար Հյուսիսային պողոտայում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia-ն միջոցառումներ կանցկացնի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/.  Orange Armenia–ն Մանկական նկարների եռօրյա ցուցահանդես և վարպետության դասեր կանցկացնի երեխաների համար Հյուսիսային պողոտայում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Դրանով իսկ Orange Armenia–ն ամփոփում է Հայաստանի 20 գյուղերում անցկացված նկարչության դասերի արդյունքները և եզրափակում է «Նկարիր քո երազանքը» ծրագիրը։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Հյուսիսային պողոտայում անցկացվելիք բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն ծրագրին մասնակից 20 գյուղական համայնքների երեխաների լավագույն աշխատանքները:

Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար գալիք շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին` ժամը 11:00-20:00: Ավելին, այս օրերին ցուցահանդեսի շրջանակներում Միսակ Այունցը ժամը 17:00-20:00-ը նկարչության հատուկ վարպետության դասեր կանցկացնի 3-10 տարեկան երեխաների համար:

Ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «Նկարիր քո երազանքը» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղերի շուրջ 900 երեխաներ: Յուրաքանչյուր գյուղում կազմակերպվել է երեխաների լավագույն աշխատանքների ցուցահանդես, իսկ դասերի մասնակիցները Orange-ի կողմից ստացել են նկարչական պարագաներ՝ որպես նվեր:    

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչև օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` արտոնագիր ստանալու համար) և արդեն բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին:
--0-