USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Orange Armenia–ի աշխատակիցները որպես կամավորներ մասնակցել են երեխաների հետ աշխատանքին Հայաստանի մարզերում

31.07.2014, 14:59
Orange-ի ավելի քան 30  աշխատակիցներ անցյալ շաբաթ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրեցին Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia–ի աշխատակիցները որպես կամավորներ մասնակցել են երեխաների հետ աշխատանքին Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Orange-ի ավելի քան 30  աշխատակիցներ անցյալ շաբաթ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրեցին Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության աշխատակիցները բաժանվեցին կամավորների երկու խմբի:  Նրանց մի մասն այցելեց Արթենի, Վանանդ և Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ միասին ներկեցին նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները:

«Խաղահրապարակները կառուցվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից այս տարի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում գտնվող մի շարք համայնքներում ապահով և բաց խաղային տարածքների բացակայությունը շտկելու նպատակով»,–մ ասվում է հաղորդման մեջ։

Կամավորների մյուս խումբն այցելեց Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապևտների և մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվեցին բնության թեմայով խաղեր երեխաների համար: 

«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին պատրաստակամ էին` իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգևելու հայ մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ և միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակաբար աշխատում է տեղական մանկապարտեզների ուսուցիչների հետ երեխաներին ներգրավելու այլընտրանքային մեթոդներ ցուցադրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսուցման ոլորտը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0-