USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Orange Armenia կանխավճարային համակարգի և «Արծիվ» փաթեթի բաժանորդները կարող են անվճար օգտվել «սիրելի համար» ծառայությունից

01.10.2014, 17:34
Orange Armenia կանխավճարային համակարգի և «Արծիվ» սակագնային փաթեթի բաժանորդները կարող են միանալ «սիրելի համար» ծառայությանը և անվճար շփվել բաժանորդներից մեկի հետ ցանցի ներսում, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange Armenia կանխավճարային համակարգի և «Արծիվ» փաթեթի բաժանորդները կարող են անվճար օգտվել «սիրելի համար» ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia կանխավճարային համակարգի և «Արծիվ» սակագնային փաթեթի բաժանորդները կարող են միանալ «սիրելի համար» ծառայությանը և անվճար շփվել բաժանորդներից մեկի հետ ցանցի ներսում, հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Նոյեմբերի 5-ին մենք կտոնենք մեր հնգամյակը, և այդ առիթով առաջարկում ենք մեր բաժանորդներին նոր անակնկալներ: Այդպիսի անակնկալներից մեկն է «սիրելի համար» ծառայությունը կանխավճարային համակարգի և «Արծիվ» ՍՓ-ի բաժանորդների համար»,- չորեքշաբթի ասաց Ժելիբտերը մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` ծառայությունն ակտիվացնելու համար «Արծիվ» սակագնային փաթեթի բաժանորդները պետք է «սիրելի համարով» կարճ հաղորդագրություն ուղարկեն 2222 համարին:

«Արծիվ» սակագնային փաթեթի մեր բաժանորդներն արդեն հնարավորություն ունեցել են փաթեթի 200 րոպեների շրջանակում օգտվել 10 դրամ/րոպե բացառիկ սակագնից: Իսկ այժմ բաժանորդները կկարողանան ընտրել մեկ համար և անվճար զանգեր կատարել այդ համարին»,- ասաց Ժելիբտերը:
Գլխավոր տնօրենը նշեց, որ ծառայությունը միացնելու համար միանվագ գանձվում է 500 դրամ:
Նույն գումարը կգործի «սիրելի համարը» փոխելու դեպքում:

Ինչպես նշեց Orange Armenia ապրանքանիշի հաղորդակցումների և զարգացման գծով տնօրեն Արամ Մկրտչյանը, «սիրելի համար» ծառայության շրջանակում բաժանորդներին սիմվոլիկ տրամադրվում են 5000 անվճար րոպեներ։

«Մենք պարզապես վստահ ենք, որ չի գտնվի մի մարդ, ով ընդունակ է ամսվա ընթացքում սպառել 5000 րոպեն, և այդ թիվը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում»,- ասաց Մկրտչյանը:

Orange Armenia ընկերությունը հայկական շուկայում 055 և 095 կոդերով, ինչպես նաև 041 կոդով հեռախոսահամարներ է տրամադրում: Այսօր Orange Armenia-ում գրանցված է բջջային կապի ավելի քան 505 հազար բաժանորդ:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։--0--