Orange Armenia բաժանորդներն արտերկիր անվճար զանգի հնարավորություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը հնարավորություն է ընձեռել «Իմ երկիրը» և «Բարև» սակագնային փաթեթների բաժանորդներին արտերկրում ապրող իրենց հարազատներին զանգերի անվճար րոպեներ ստանալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Ըստ նրա` «Իմ երկիրը» և «Բարև» սակագնային փաթեթների տեղական բաժանորդները միջազգային զանգի յուրաքանչյուր երրորդ մուտքի րոպեի համար միջազգային զանգի մեկ անվճար րոպե կստանան։
Անվճար րոպեները կտրամադրվեն օրական նախօրեին ստացած միջազգային զանգերի համար։
«Մենք ցանկանում ենք հաստատել այն փաստը, որ Orange–ը միջազգային որակյալ կապի ծառայությունների մատուցման հարցում միակ ընտրությունն է։ Հենց այդ պատճառով մենք մեր բաժանորդներին անվճար միջազգային զանգերի կատարման հնարավորություն ենք տվել արտերկրում ապրող հարազատներից ստացած զանգերի դիմաց»,– ասաց Ժելիբտերը։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—