USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Orange Armenia-ն հանդես է եկել իտերնետ ծառայությունների բաժանորդների համար ևս մեկ հատուկ առաջարկով

17.06.2015, 19:10
Orange Armenia կազմակերպությունը չորեքշաբթի ներկայացրեց հերթական հատուկ առաջարկը՝ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Orange Armenia-ն հանդես է եկել իտերնետ ծառայությունների բաժանորդների համար ևս մեկ հատուկ առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia կազմակերպությունը չորեքշաբթի ներկայացրեց հերթական հատուկ առաջարկը՝ ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Այսուհետ Orange-ի ինտերնետ ծառայություններին 18 ամսով միանալու դեպքում` բաժանորդներն ընդմիշտ կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ և կկարողանան 21.6Մբ/վ Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք բերել ընդամենը 1 դրամով՝ 5000 դրամ մատչելի ամսավճարի դիմաց:

Իրենց ամսական գերարագ ինտերնետի ներառված ծավալը սպառելուց հետո այս բաժանորդները կարող են օգտվել մինչև 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից կամ ակտիվացնել «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը: Առաջարկը հասանելի է նաև Orange-ի ինտերնետ ծառայությունների առկա այն բաժանորդներին, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություն:

Orange Armenia կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի խոսքերով` Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել գերարագ ինտերնետ ծառայությունները հայ բնակչության համար առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:  

«Ի լրումն գերարագ ինտերնետի ներառված 5ԳԲ ծավալի՝ այս հատուկ առաջարկի բաժանորդները կարող են ակտիվացնել մեր նոր «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը և մեկ ամբողջ օրվա ընթացքում վայելել անսահմանափակ ինտերնետ՝ ընդամենը 200 դրամով, նրանք կարող են նաև միանգամայն անվճար օգտվել գերարագ ինտերնետից  գիշերային ժամերին»,- նշել է նա:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ ($1 – 474,44 դրամ)–0–