USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Orange Armenia–ի տեսանյութերի մրցույթի հաղթողը կմեկնի Կաննի կինոփառատոն

04.05.2015, 14:28
Orange Armenia ընկերության կողմից անցկացված «Դեպի Կանն» մրցույթի հաղթող Գուրգեն Եղյանը կդառնա Կաննի 68–րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը, որն այս տարի կանցկացվի մայիսի 13–24–ը։
Orange Armenia–ի տեսանյութերի մրցույթի հաղթողը կմեկնի Կաննի կինոփառատոն

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության կողմից անցկացված «Դեպի Կանն» մրցույթի հաղթող Գուրգեն Եղյանը կդառնա Կաննի 68–րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը, որն այս տարի կանցկացվի մայիսի 13–24–ը։

Մրցույթին մասնակցելու համար 2015 թ.–ին ներկայացվել է 30 տեսանյութ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության թեմայով (2014 թ.–ին ներկայացվել էր 20 տեսանյութ)։ Ապրիլի 2–ից 28–ը Orange–ի բոլոր բաժանորդները

հնարավորություն ունեին Facebook սոցցանցում ներկայացնելու իրենց կարճ հեղինակային տեսանյութերը։

««Դեպի Կանն» մրցույթը Orange–ի ավանդական նախաձեռնությունն է կինոյի ոլորտում։ Մենք նման կերպ մեր բաժանորդներին հնարավորություն ենք տալիս ներկա գտնվելու Կաննի կինոփառատոնին», – ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

Նրա խոսքերով` այս տարին առանձնահատուկ է բոլոր հայերի համար, այդ պատճառով այս տարվա մրցույթն անցկացվում էր «Վերածննդի հարյուրամյակ» խորագրով։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ նաև ներկայացնել Հայաստանի վերածնունդը, այս հարյուր տարվա ընթացքում երկրի անցած զարգացման ուղին։

«Իմ ֆիլմի գաղափարից հետո սպասում էի, որ կհաղթեմ մրցույթում։ Դա յաթաղանի կողմից մասնատված նուռն է` որպես Հայաստանի վերածննդի խորհրդանիշ, որը փոխանցվում է ողջ դարի ընթացքում և վերջապես ամբողջանում է։ Որպես ռեժիսոր` ես միշտ երազել եմ լինել Կաննում»,  – «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Եղյանը, ով մասնագիտությամբ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է։

Հաղթողը կստանա ուղեգիր երկու հոգու համար դեպի Կաննի 68–րդ փառատոն։ Ուղեգրում ներառված են ավիատոմսերը, համար հինգ աստղանի հյուրանոցում, անձնական վարորդի ծառայություններ և աշխարհահռչակ կինոաստղերի հետ կարմիր գորգով անցնելու հնարավորություն։ Գուրգեն Եղյանը իր ուղեկցորդի կամ ուղեկցորդուհու հետ միասին կմասնակցի մայիսի 20–ին կինոդիտմանը։  
 
14 տեսանյութերի հեղինակները, որոնց աշխատանքներն անցել են մրցույթի եզրափակիչ, Orange Armenia ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից ստացել են անակնկալ նվեր` մեկ ամիս շարունակ «Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների այցելելու հնարավորություն 2 անձի համար։

Orange–ը 2000 թ.–ից Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է։     

«Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–