Orange Armenia-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ի բաժանորդներից մեկը, ինչպես և նախորդ տարիներին, հնարավորություն կստանա դառնալու մայիսի 13-24–ն անցկացվելիք Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր, հայտնեց Orange Armenia ապրանքանիշի հաղորդակցությունների և զարգացման գծով տնօրեն Արամ Մկրտչյանը։
Հաղթողը կստանա Կաննի 68–րդ կինոփառատոնի` երկու անձի ուղեգրի ամբողջական փաթեթ` ներառյալ ավիատոմսեր, հինգաստղանի հյուրանոցում համար, անձնական վարորդի ծառայություններ և համաշխարհային կինոաստղերի հետ կարմիր գորգով անցնելու ու կինոդիտումների մասնակցելու հնարավորություն։
Մկրտչյանի խոսքով, ընկերությունն իր բաժանորդների համար հայտարարում է «Դեպի Կանն» հատուկ վիդեոմրցույթ, և այս տարի մրցույթը նվիրված է հայերի ձեռքբերումներին վերջին 100 տարիների ընթացքում։ Դրա թեմատիկան է` «Վերածննդի հարյուրամյակ»։
Վիդեոյի հեղինակները պետք է Facebook սոցցանցում տեղադրեն մեկ րոպե տևողությամբ հոլովակ, որում պատմվում է իրենց ընտանիքի և հայ ազգի վերածննդի մասին։
Կան սահմանափակումներ` տեսահոլովակում չպետք է լինեն արյունոտ և բռնության տեսարաններ։
Facebook–ում Orange Armenia պաշտոնական էջում անցկացվող մրցույթի հաղթողը Կանն կմեկնի մայիսի 20–ին։
Orange–ի բաժանորդները մրցույթին մասնակցելու համար պետք է պատրաստվի 60–վայրկյանանոց տեսահոլովակ «Վերածննդի հարյուրամյակ» թեմայով, ներբեռնել այն, ուղարկել Facebook–ի պաշտոնական խմբի անձնական հաղորդագրություններ հեղինակի անվան նշումով (մինչև ապրիլի 28–ը) և սպասել քվեարկության արդյունքներին։ Նախնական ստուգումից հետո տեսահոլովակը կդրվի կայքում։
15 լավագույն աշխատանքներ կընտրվեն հավաքած լայքերի թվին համապատասխան։ Մայիսի 4–ին 15 հեղինակներ կհրավիրվեն Orange Armenia–ի գլխամասային գրազենյակ։ Նրանցից լավագույնը կպարգևատրվի հատուկ մրցանակով։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչև օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` արտոնագիր ստանալու համար) և արդեն բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-