USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Orange Armenia-ն կհայտարարի iPhone 4-ի և Peugeot ավտոմեքենայի սեփականատերերին

13.01.2012, 14:53
Orange Armenia 2012 ամանորյա անակնկալի արդյունքները և iPhone 4-երի ու Peugeot 206-ի հաջողակ սեփականատերերի անունները կհայտարարվեն ուրբաթ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Orange Armenia-ն կհայտարարի iPhone 4-ի և Peugeot ավտոմեքենայի սեփականատերերին

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Orange Armenia 2012 ամանորյա անակնկալի արդյունքները և iPhone 4-երի ու Peugeot 206-ի հաջողակ սեփականատերերի անունները կհայտարարվեն ուրբաթ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ավելի վաղ հայտարարվել էր, որ iPhone 4-ը ստանում են Orange Խոսենք բոլոր այն բաժանորդները, ովքեր դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 10-ը լիցքավորել են իրենց հաշիվը 500 և ավելի դրամով և իրենց լիցքավորումը եղել է յուրաքանչյուր 25 000-րդը»,- ասվում է հաղորդագրությունում:

Միաժամանակ, iPhone 4 ստացողներից նա, ում լիցքավարումների ընդհանուր գումարը դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում եղել է ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:

 

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ էմատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետիհասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում:  ($1 - 382,43 դրամ է):--0--