Orange Armenia ընկերության ձայնային ծառայությունների բաժանորդները կկարողանան անվճար միջազգային SMS-ներ ուղարկել Նոր տարվա տոների ընթացքում
29.12.2014,
15:28
Orange Armenia ընկերությունը տոներին ընդառաջ ձայնային ծառայությունների իր բաժանորդներին
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը տոներին ընդառաջ ձայնային ծառայությունների իր բաժանորդներին
հնարավորություն է ընձեռել անվճար շնորհավորել արտերկրում բնակվող հարազատներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, մինչև 2015 թվականի հունվարի 6-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են անվճար ակտիվացնել հատուկ փաթեթ և նվեր ստանալ 15 միջազգային SMS: Փաթեթն ակտիվացնելու համար, ընդամենը, անհրաժեշտ է 0505 կարճ համարին ուղարկել SMS`տեքստում նշելով «2015ե : Ակտիվացնելուց հետո փաթեթը կարելի է օգտագործել 8 օրվա ընթացքում:
Ինչպես հայտնեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը,
Orange-ը շարունակում է ամանորյա առաջարկները և ուրախ ենք այսօր մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով:
«Այս նոր փաթեթը մեր ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն կտա շնորհավորել արտերկրում գտնվող իրենց գործընկերների ու մտերիմների տոները և նրանց հետ կիսվել տոնական տրամադրությամբ»,– ասաց նա։
Միջազգային SMS-ների այս հատուկ նվեր-փաթեթը համալրել է Orange-ի ամանորյա առաջարկների շարքը: Ամսվա սկզբին Orange-ն արդեն ներկայացրել էր Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրությունների նոր բաժանորդների համար հատուկ առաջարկը, որն հնարավորություն է տալիս Alcatel սմարթֆոն և պլանշետ ձեռք բերել՝ վճարելով ընդամենը 1դրամ յուրաքանչյուրի համար: Բացի այդ, Orange-ի կանխավճարային ծառայությունը կամ Արծիվ ամսական բաժանորդագրությունը նախընտրող բաժանորդներն այժմ հավելյալ բջջային ինտերնետ ծավալ ստանալու հնարավորություն ունեն:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչև օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` արտոնագիր ստանալու համար) և արդեն բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: ($1 – 465,09 դրամ)։-0-