USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Orange Armenia-ն ներկայացնում է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը

11.07.2014, 18:33
Orange Armenia բջջային օպերատորը ներկայացրել է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Orange Armenia-ն ներկայացնում է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը ներկայացրել է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը, տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Նոր առաջարկը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է ընձեռում միաժամանակ վայելել անսահմանափակ զանգեր ու SMS-ներ ցանցի ներսում, ինչպես նաև ստանալ անսահմանափակ բջջային ինտերնետ:

Ծառայություններից օգտվելու համար բաժանորդները կարող են «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակն ակտիվացնել 1 օրով 150 դրամով կամ 7 օրով 700 դրամով: Տարբերակը վերաակտիվանում է ավտոմատ:

Ծառայությունը հասանելի է Orange-ի «Բարև», «Իմ Երկիրը», «Իմ Ընկերները» և «Orange Մեկ» կանխավճարային բաժանորդների համար:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշել է, որ ընկերությունը շարունակում է ամառային անակնկալները և ուրախ է այսօր լավ նորություններ ներկայացնել:

«Այժմ ակտիվացնելով այս նոր տարբերակը` բաժանորդները հնարավորություն կունենան ազատ շփվել իրենց մտերիմների հետ և օգտվել բջջային ինտերնետից` առանց ծախսերի կամ հաշվեկշռի մասին մտահոգվելու», - ասել է նա:

Ժելիբտերի խոսքով՝ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին ևս անակնկալ է սպասվում, մասնավորապես՝ Orange-ը բարելավել է իր հաճախորդների հավատարմության ծրագիրը, և այսուհետ «Դելֆին», «Թիթեռ» ու «Պանտերա» բաժանորդներն իրենց ծննդյան տարեդարձների կապակցությամբ, բացի ներցանցային 100 SMS-ներից, Orange-ից նվեր կստանան 100 ՄԲ բջջային ինտերնետ ծավալ:

Orange-ի բաժանորդներն «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը կարող են ակտիվացնել՝ զանգահարելով 129 հեռախոսահամարին կամ   129   հրահանգի միջոցով: Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

«Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 –ը` 407,52 դրամ)։–0–