USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Orange Armenia-ն երկրում 3G–ցանցի ընդլայնման լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել

25.12.2013, 13:58
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի Orange Armenia ընկերությանը ռադիոռելեային կապի 11 գծերի շահագործման թույլտվություն է տրամադրել։

Orange Armenia-ն երկրում 3G–ցանցի ընդլայնման լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի Orange Armenia ընկերությանը ռադիոռելեային կապի 11 գծերի շահագործման թույլտվություն է տրամադրել։

Ինչպես նիստի ընթացքում նշեց ՀԾԿՀ հեռահաղորդակցուևթյունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, տրամադրված ռադիոհաճախականությունները թույլ են տալիս ընկերությանն ընդլայնել 3G ցանցը Երևանում և մարզերում, ինչպես նաև բարձրացնել կապի որակը։

«Արդյունքում ընկերությունը կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը չորս բնակավայրերում, ինչպես նաև ծածկույթ կապահովի չորս նոր բնակավայրերում»,– ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` աշխատանքների կատարումից հետո կմնա 229 բնակավայր, որտեղ դեռ ցանցի ծածկույթ չկա, որոնցից 28 բնակավայրերում այդ ցանցը կազմում է 50 տոկոսից պակաս։

«Orange Armenia» -ն France Telecom (Orange ապրանքանիշ) 100%-նոց դուստրն է, մտել է հայկական շուկա 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի ու Համացանցի հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ -0-