Orange Armenia-ի բաժանորդները կկարողանան Եվրոպա զանգահարել 30 դրամ/րոպե սակագնով
25.06.2012,
17:06
Հունիսի 25-ից օգոստոսի 31-ն Orange ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալության թղթակցին հայտնեցին «Orange Armenia» ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ից օգոստոսի 31-ն Orange ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների և հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով, նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն, «ԱՌԿԱ» գործակալության թղթակցին հայտնեցին «Orange Armenia» ընկերության մամուլի ծառայությունից։
Միջազգային զանգերի «Բարև Եվրոպա» առաջարկը ներառում է եվրոպական հետևյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան և Շվեդիա:
«Լինելով եվրոպական օպերատոր՝ մեծ ուրախությամբ ցանկանում ենք այս ամառվա ընթացքում մեր բաժանորդներին հիրավի աննախադեպ հնարավորություն ընձեռել Եվրոպայի մի շարք երկրներ զանգահարել այնպիսի սակագնով, որը միանգամայն համադրելի է Հայաստանում ցանցից դուրս զանգերի համար գործող սակագների հետ», - ասաց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-