USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Orange Armenia–ն նկարչության դասեր է կազմակերպում հայկական 20 գյուղերի երեխաների համար

01.04.2015, 19:00
Orange Armenia ընկերությունը հայտարարեց «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկը, որի շրջանակում կկազմակերպվեն նկարչության դասեր հայկական 20 գյուղերի երեխաների համար, չորեքշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia–ն նկարչության դասեր է կազմակերպում հայկական 20 գյուղերի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը հայտարարեց «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկը, որի շրջանակում կկազմակերպվեն նկարչության դասեր հայկական 20 գյուղերի երեխաների համար, չորեքշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` նախագծի շրջանակում գերմանահայ նկարիչ Միսակ Այունցը կայցելի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղեր և նկարչության դասեր կտա 3-10 տարեկան երեխաներին:

Այցելությունների ընթացքում յուրաքանչյուր գյուղում կկազմակերպվի լավագույն նկարների ցուցահանդես, իսկ ընտրված լավագույն նկարները կցուցադրվեն հունիսի 1-ին Երևանում կայանալիք ցուցահանդեսում:

Կարծում ենք, որ պրոֆեսիոնալ նկարչի ուղղորդումն ու անհատական մոտեցումը թույլ կտան ոչ միայն բացահայտել երեխաների ստեղծագործական ներուժը, այլ նաև խրախուսել նրանց` շարունակել զարգացնել իրենց տաղանդը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Այցելություններն արդեն մեկնարկել են և այսօր Միսակն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում է, որտեղի մանկապարտեզի և դպրոցի սաների համար արդեն մեկնարկել են նկարչության դասերը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչև օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` արտոնագիր ստանալու համար) և արդեն բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-