Orange Armenia–ի կազմակերպած շախմատի մրցաշարի հաղթողը կմեկնի Ցյուրիխ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ի կազմակերպած Premier շախմատի մրցաշարի հաղթողը կմեկնի Ցյուրիխ։ Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Orange Premier Սպիտակ և Սև քարտապանների համար կազմակերպված առաջին շախմատի առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 30-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։
Շախմատի մրցաշարին մասնակցել են նախապես գրանցված և առաջնությանը ներկա գտնվող 27 Orange Premier Սպիտակ և Սև քարտապաններ։
«Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նաղդալյանը ստացել է բացառիկ հնարավորություն` մեկնել Ցյուրիխ և մեկ ամբողջ օր վայելել աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից մեկը՝ 2015թ.-ի փետրվարի 13-19-ը Ցյուրիխում կայանալիք շախմատային մրցաշարը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ուղեգիրը ներառում է հյուրանոցի ամրագրում Ցյուրիխում և առաջնության գործընկեր Air France ավիաընկերության կողմից տրամադրվող ինքնաթիռի տոմսեր: «Orange Premier ծրագիրը հատուկ ստեղծվել է շնորհակալություն հայտնելու մեր այն բոլոր հավատարիմ բաժանորդներին, ովքեր ակտիվորեն օգտվում են Orange-ի ծառայություններից: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր Orange Premier բաժանորդներն իրենց զգան բացառիկ և ունենան միմյանց հետ առավել հաճախ շփվելու հնարավորություն: Այս տարի սա Orange-ի կողմից կազմակերպված արդեն երկրորդ առաջնությունն է մայիսին կայացած թենիսի առաջնությունից հետո: Հույս ունենք, որ աջակցությամբ նմանատիպ առաջնությունները կդառնան բարի ավանդույթ՝ համալրելով առավելությունների այն լայն շրջանակը, որը մենք ընձեռում ենք մեր Orange Premier բաժանորդներին և մեր գործընկեր Air France ընկերությունը հետագայում նույնպես կաջակցի Orange Premier առաջնություններին», – հայտարարել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Չորս լավագույն մասնակիցներն ունեցան առաջնության պատվավոր հյուրի՝ Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղալու բացառիկ հնարավորություն: Կիսաեզրափակչի մասնակիցների հետ զուգահեռ անցկացված խաղերի, ինչպես նաև «կույր» խաղերի արդյունքում լավագույն «տակտիկական խաղացող» ճանաչվեց և Տիգրան Պետրոսյանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Հայկուհի Ալեքսանյանը, իսկ Գոռ Չալիանն ու Արթուր Մկրտչյանը որպես նվեր ստացան Տիգրան Պետրոսայնի մակագրությամբ գրքեր:
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 – 433,69 դրամ)։ –0–