USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Orange–ը լքում է Հայաստանի շուկան ոչ արդյունավետ կառավարման պատճառով. UITE ղեկավար

22.07.2015, 20:35
«Orange Արմենիա» բջջային օպերատորը կլքի հայկական շուկան ոչ արդյունավետ կառավարման պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը  հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Orange–ը լքում է Հայաստանի շուկան ոչ արդյունավետ կառավարման պատճառով. UITE ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Orange Արմենիա» բջջային օպերատորը կլքի հայկական շուկան ոչ արդյունավետ կառավարման պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը  հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Orange Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը  չորեքշաբթի հայտնել էր, որ Orange խումբը բանակցություններ է վարում Ucom ընկերության հետ «Orange Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի վաճառքի մասին։

Ինչպես կարծում է փորձագետը, բջջային օպերատորի նախորդ գլխավոր տնօրենը ավելի արդյունավետ էր գործում, ինչի շնորհիվ ավելանում էր բաժանորդների քանակը։

«Orange Արմենիա»–ի ներկա ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը, որն աշխատել է «France Telecom» համակարգում շուրջ երկու տասնամյակ,  զբաղեցրել է  «Orange Արմենիա»–ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2012 թվականին` այդ պաշտոնում փոխարինելով Բրունո Դյութուային։

Խոսելով Orange Armeniа–ի Ucom–ի հետ հաղորդակցման շուկայի համար գործարքի հետևանքների մասին` Վարդանյանը նշել է, որ «ոչ մի վատ բան չի տեսնում դրանում, այն նորմալ բիզնես–գործարք է»։

«Բաժանորդների համար հետևանքները դրական կլինեն, քանի որ նրան կստանան մի շարք նոր ծառայություններ և հնարավորություններ։ Նոր օպերատորի ծառայության որակը կլավանա», – կարծում է Վարդանյանը։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։

Աուդիտային հաշվետվության համաձայն, ընկերությունը 2014թ.–ին 4 մլրդ դրամի չափով վնասներ է կրել` 2013թ.–ի 3,85 մլրդ դրամի դիմաց։ 2014թ.–ի տվյալներով` Orange Արմենիայի ներդրումները հանրապետությունում 5–ամյա գործունեության ընթացքում գերազանցել են 100 մլրդ դրամը։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։-0-