Orange-ի բաժանորդներից մեկն այս տարի կդառնա Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը
25.04.2014,
13:06
Orange-ի բաժանորդներից մեկն այս տարի կդառնա Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange-ի բաժանորդներից մեկն այս տարի կդառնա Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Օրանժ Արմենիայի ֆեյսբուքյան էջում կազմակերպվող վիդեոմրցույթի հաղթողը կստանա դեպի Կանն ուղևորության ամբողջական փաթեթ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին:
«Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում որպես պատվավոր հյուր մասնակցել Կաննի միջազգային կինոփառատոնին: Սա բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում եւ գնահատում են կինոն: Ակնկալում ենք մեր բաժանորդների ակտիվ մասնակցությունն այս մրցույթին եւ անհամբեր սպասում ենք նրանց յուրօրինակ տեսանյութերին», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մրցույթին մասնակցելու համար Orange-ի բաժանորդները պետք է պատրաստեն «Երազ տեսա. կինոյում էի» թեմայով կարճ տեսանյութ, բեռնեն այն և մինչև մայիսի 6-ը տեսանյութի հղումն անձնական նամակով ուղարկեն Orange-ի Բաժանորդների սպասարկման թիմի ֆեյսբուքյան էջին՝ նամակում նշելով իրենց ամբողջական անունն ու ազգանունը, անձնագրային տվյալները, Orange հեռախոսահամարը, ինչպես նաեւ լրացուցիչ կոնտակտային հեռախոսահամար: Հաստատվելուց հետո տեսանյութերը կհրապարակվեն Orange-ի ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն քվեարկության համար:
Քվեարկության ավարտին` մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասնհինգ տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, եւ դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Ժյուրին հատկապես գնահատելու է տեսանյութերի յուրօրինակությունը, հումորը, ստեղծագործական ու հուզական կողմը, սակայն ոչ տեխնիկական որակը: Տեսանյութը կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով, այն չպետք է գերազանցի 1 րոպեն:
Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա մայիսի 8-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասնհինգ տեսանյութերի հեղինակները:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0