USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Orange–ն առաջարկում է զանգեր կատարել դեպի Սիրիա մատչելի սակագներով

17.12.2013, 19:27
Orange Amenia բջջային օպերատորն առաջարկում է Հայաստանում բնակվող սիրիահայերին Սիրիա զանգահարելու 15 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ ընդամենը 1000 դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange–ն առաջարկում է զանգեր կատարել դեպի Սիրիա մատչելի սակագներով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Amenia բջջային օպերատորն առաջարկում է Հայաստանում բնակվող սիրիահայերին Սիրիա զանգահարելու 15 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ ընդամենը 1000 դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Րոպեների փաթեթներ ձեռք բերելիս բաժանորդները րոպեի համար միջինը 30%-ով պակաս կվճարեն: «Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել այժմ Հայաստանում բնակվող և երբեմն դժվար իրավիճակում գտնվող սիրիահայերին զանգահարել Սիրիայում գտնվող իրենց մտերիմներին մատչելի սակագնով: Ավելին, սա ոչ թե ժամանակավոր լուծում է, այլ մշտական առաջարկ», – ասել է Orange Armenia –ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են փաթեթն ակտիվացնել՝ հավաքելով *111*34# հեռախոսի էկրանին կամ ուղիղ իրենց սմարթֆոնից՝ «My Orange» բջջային հավելվածի միջոցով: Փաթեթում ներառված րոպեները կարող են օգտագործվել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ (1 դոլարը 404,97 դրամ է)։–0–