USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Orange Հիմնադրամը 25,5 մլն դրամ է հատկացրել 2012 թվականին ակնաբուժական նախագծի իրագործմանը ՀՀ չորս մարզերում

28.03.2012, 19:04
Orange Հիմնադրամը 25,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի չորս մարզերում «Հայկական ակնաբուժության նախագծի» (ՀԱՆ) (The Armenian EyeCare Project – AECP) հետ համատեղ իրականացվող ակնաբուժական ծրագրին, հայտնում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը:
Orange Հիմնադրամը 25,5 մլն դրամ է հատկացրել 2012 թվականին ակնաբուժական նախագծի իրագործմանը ՀՀ չորս մարզերում
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Orange Հիմնադրամը 25,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի չորս մարզերում «Հայկական ակնաբուժության նախագծի» (ՀԱՆ) (The Armenian EyeCare Project – AECP) հետ համատեղ իրականացվող ակնաբուժական ծրագրին, հայտնում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը:

Ծրագրի նպատակն է Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել անվճար բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ 2012 թվականին Հայաստանի չորս մարզերում նախատեսվում է հետազոտել 13,400 բնակիչների (11,000 մեծահասակների և 2,400 երեխաների), տրամադրել 4,450 ակնոցներ, իրականացնել 820 վիրահատություններ և լազերային բուժումներ:

AECP ակնաբուժական խմբերը մարտի 19-ից արդեն աշխատանքներն են սկսել Արարատի մարզում:  Մինչև ապրիլի 5-ը նրանք կլինեն Մասիսի շրջանում, ապրիլի 6-ից մայիսի 3-ը` Արտաշատի շրջանում և մայիսի 4-ից 24-ը` Արարատի շրջանում: Ծրագրի շրջանակում երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

«Անցյալ տարվա ընթացքում մեր գործընկերներն իսկապես տպավորիչ աշխատանք կատարեցին Շիրակի և Արագածոտնի մարզերում: Երջանիկ ենք այս տարի կրկին աջակցել նրանց, այս անգամ արդեն չորս այլ մարզերում, որտեղի բնակիչները նույնպես կկարողանան օգտվել անվճար ակնային զննումների և բուժումների հնարավորությունից», - ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ կատարած այցելության ընթացքում:

Orange  Հիմնադրամի և Հայկական Ակնաբուժության նախագծի համագործակցությունը  սկսվել է  2011թ.-ին, որի շնորհիվ 9056 բնակիչ Շիրակի և Արագածոտնի մարզերում անցյալ տարի ստացել է անվճար բժշկական ծառայություններ, որոնցից 640-ը ստացել է նաև անվճար վիրահատություն և լազերային բուժում, իսկ 3,524-ը ստացել են անվճար ակնոցներ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ  և բջջային ցանցի հասնանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-