USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Orange-ը կկազմակերպի անվճար կինոդիտումներ մարզային 10 քաղաքների բնակիչների համար

26.06.2015, 15:46
Orange-ը հայտարարել է մարզային քաղաքների բնակիչների համար նախատեսված «Orange ԿինոTour» ամառային լայնածավալ ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մարզային 10 քաղաքներում կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ:
Orange-ը կկազմակերպի անվճար կինոդիտումներ մարզային 10 քաղաքների բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Orange-ը հայտարարել է մարզային քաղաքների բնակիչների համար նախատեսված «Orange ԿինոTour» ամառային լայնածավալ ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մարզային 10 քաղաքներում կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ:

Հունիսի 28-ից ընդհուպ մինչև ամռան վերջին շաբաթը, ամեն կիրակի Orange-ը մարզային մեկ քաղաքի բնակիչներին միասին լավ ժամանակ անցկացնելու և մեծ էկրանին «Կորած մոլորվածը Հայաստանում» ընտանեկան կինոկատակերգությունը դիտելու հնարավորություն կընձեռի: Բնակիչներն ընտանիքի բոլոր անդամների հետ միասին բացօթյա կինոթատրոններում կհյուրընկալվեն ժամը 19:00-ից սկսած, որտեղ իրենց կսպասեն մանկական մրցույթներ, բազմաթիվ անակնկալներ և նվերներ:

Ցուցադրությանը հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում այս քաղաքների և շրջակա գյուղերի բնակիչների համար հասանելի կլինեն ձայնային և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ: Արմավիր քաղաքի բնակիչներն առաջինը կօգտվեն անվճար կինոդիտումից:

«Կինոն Orange-ի կողմից հովանավորվող կարևոր ուղղություններից մեկն է: Այսօր մենք մեկնարկում ենք «Orange ԿինոTour» ծրագիրը, որով նպատակ ունենք տոնական տրամադրություն պարգևել մարզային քաղաքների բնակիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով հաճելի երեկո անցկացնել իրենց հարազատների հետ և վայելել հայկական մի շատ սիրված կինոկատակերգություն:

Հայաստանի 20 գյուղերում երեխաների համար անցկացված նկարչության անվճար դասընթացներից հետո կազմակերպվող այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս ցուցադրում է Հայաստանի մարզերի բնակչության նկատմամբ Orange-ի յուրահատուկ ուշադրությունը»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Արմավիր քաղաքից հետո «ԿինոTour»-ը կուղևորվի Արարատ, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան, Գորիս, Կապան, Գավառ և Իջևան քաղաքներ:

Օրանժ Արմենիան France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0– -