USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2013 թվականի 9 ամսում 35,9 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե

29.10.2013, 12:47
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2013 թվականի 9 ամսում 35,9 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2013 թվականի 9 ամսում 35,9 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2013 թվականի 9 ամսում 35,9 մլրդ դրամի հարկ են վճարել պետբյուջե, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
 
Հրապարակված տվյալների համաձայն, օպերատորների վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած միջոցները կազմել են 34.2 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրած գումարները 1.6 մլրդ դրամ։

Միաժամանակ նշված ժամանակահատվածում հազար խոշոր հարկատուների կողմից Հայաստանի պետբյուջե կատարած վճարումների ծավալում այդ ընկերություններին բաժին է ընկնում ընդհանուր ծավալի 7.5 տոկոսը։

VivaCell-MTS –ը (Ղ–տելեկոմ) 2013 թվականի ինն ամսում պետբյուջե է վճարել 22.3 մլրդ դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականը, «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)` 11.5 մլրդ դրամ` զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ «Օրանժ Արմենիա» ընկերությունը` 2 մլրդ դրամ (39-րդ հորիզոնական)։

2012 թվականի նույն ժամանակահատվածում այս երեք ընկերությունները երկրի բյուջե էին վճարել 24.9 մլրդ դրամ։ «Բացի «ԱրմենՏելից» , մյուս ընկերությունները մի փոքր թուլացրել են իրենց դիրքերը 1000 խոշոր հարկատուների ցուցակում։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013 թվականի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 479.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 394.9 մլրդ դրամի դիմաց։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի, ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիություն է ապահովում Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--