USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների սեպտեմբերյան նորությունները

08.10.2014, 18:39
Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը սեպտեմբերի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։
Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների սեպտեմբերյան նորությունները
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին վերաբերող նորություններ հրապարակող www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների հերթական տեսությունը, որտեղ ներկայացվում է նրանց գործունեությունը սեպտեմբերի ընթացքում։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական լուրերի ընտրանին, և ընթերցողը կարողանում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի նորույթներին ծանոթանալ «մեկ պատուհան» ձևաչափով։

Այս տեսությունն ընդգծում է բջջային կապի հայկական օպերատորների առաջարկվող նոր սակագներն ու ծառայությունները, ինչպես նաև առավել կարևոր լուրերը, որոնց մասին բջջային կապի ոլորտում խոսվել է հունիսի ընթացքում։

«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ)

Ֆիքսված կապի նոր սակագներ


«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության ֆիքսված կապի նոր սակագները նվացել են սեպտեմբերի 1–ից` Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ավելի վաղ ընդունած որոշմանը համապատասխան։ Նոր որոշմամբ, անվճար րոպեների փաթեթի (360 րոպե հիմնական փաթեթում) օգտագործումից հետո Beeline ֆիքսված կապի համարներին բոլոր տեղական ելքային զանգերը կարժենան 5 րոպե (ԱԱՀ–ի հետ) մեկ րոպե խոսելու համար։

Անսահմանափակ բջջային ինտերնետ հասանելիություն

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում Beeline շարժական կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին 30 օրվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման։

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։

Ֆիքսված ցանցի թվայնացում

Ընկերությունն անցավ Տավուշի մարզի Նորաշեն համայնքի ֆիքսված ցանցի թվայնացմանը և բաժանորդային գորշող գծերի տեղափոխմանը թվային ձևաչափ։ Աշխատանքների ավարտից հետո Նորաշեն համայնքի բնակիչների համար հասանելի կդառնան Beeline ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները ADSL2+ տեխնոլոգիայով։ Ընկերությունը շարունակում է նաև Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ավտոմատ հեռախոսակայանների և հեռախոսակապի բաժանորդային գծերի թվայնացման և արդիականացման աշխատանքները։

Հաճախորդների առաջարկները «Ստեղծիր քո Beeline»–ը նախագծի վերաբերյալ

Հայաստանում Beeline–ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում անցկացվում է հաճախորդների և էջի բաժանորդագիրների հարցում և առաջարկությունների ընդունում։ Նախագիծը կոչվում է «Ստեղծիր քո Beeline»–ը և ուղղված է բաժանորդներից հետադարձ կապի ստացմանը։ Հարցումը թույլ է տալիս նաև բոլոր ցանկացողներին իրենց մաղթանքներն ու առաջարկություններն  արտահայտել Beeline–ի ծառայությունների և սպասարկման բարելավման ուղղությամբ։

VivaCell-MTS

4G անվճար երթուղիչ` ինտերնետ–փաթեթների բաժանորդագրման դեպքում


VivaCell-MTS բաժանորդներն անվճար 4G երթուղիչ կստանան Home-Zone Turbo կամ Office-Zone ինտերնետ–փաթեթների բաժանորդագրման դեպքում։ Երկու փաթեթներից մեկին բաժանորդագրվելիս բաժանորդներն ամեն ամիս կստանան ամսական 75 և 25 ԳԲ գերարագ ինտերնետ։ 4G երթուղիչը թույլ է տալիս օգտագործել գերարագ փաթեթ 150 Մբիթ/վրկ ինտերնետի արագությամբ վերընթաց ուղիով և 50 Մբիթ/վրկ արագությամբ` վարընթաց ուղիով։

«Lenovo» հեռախոսների նոր շարք

VivaCell-MTS բջջային օպերատորը իր սպասարկման կենտրոններում «Lenovo» А850, А859, S660, P780, S860, K910 հեռախոսների նոր շարք է ներկայացրել։ Գները տատանվում են 80 900 դրամից մինչև 226 900 դրամի սահմանում։ Ընկերությունը գնորդներին հնարավորություն է ընձեռում հեռախոսի հետ ձեռք բերել հատուկ փաթեթ, որը ներառում է 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ: Փաթեթն արժե 5-10 հազար դրամ: Այն կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում:

«SIP Talk» նոր հետվճարային սակագնային փաթեթ


ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր՝ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանը՝ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարևորում են անխափան և որակյալ հաղորդակցությունը:

«SIP Talk» սակագնային պլանը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալու ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաև կատարելու զանգեր տեղական և միջազգային բջջային և ֆիքսված ուղղություններով՝ մատչելի սակագներով: Մասնավորապես, փաթեթում ներառված խոսելաժամանակը  դեպի ֆիքսված տեղական ցանցեր  (010, 011, 060) կազմում է 200 րոպե, բայց դրանց լրացման դեպքում սակագինը կկազմի 5 րոպե մեկ րոպե խոսելաժամանակի համար։ Հայաստանի բջջային ցանցերի զանգերը կկազմեն 19 դրամ մեկ րոպեի դիմաց, իսկ ԼՂՀ բջջային ցանցերին` 35 դրամ մեկ րոպեի դիմաց։
 

«MTS կոնեկտ LTE» անվճար USB մոդեմ սակագնային փաթեթի բաժանորդագրվելիս

VivaCell-MTS ընկերության բաժանորդները կարող են անվճար «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 USB մոդեմ ստանալ  «ՄՏՍ կոնեկտ LTE» կամ «Ինտերնետ էքսպրես» սակագնային պլաններից մեկին 1 տարով բաժանորդագրվելիս։ Մոդեմի արժեքն առանց բաժանորդագրության 29 900 դրամ է:

Orange Armenia
 
Կրկնակի ինտերնետ և ցանցից դուրս րոպեներ «Պանտերա» ՍՓ–ի բաժանորդների համար


Orange-ի Պանտերա ամսական բաժանորդագրությունների օգտատերերն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան կրկնակի ծավալով շարժական ինտերնետ և ցանցից դուրս րոպեներ: Առաջարկը գործում է Պանտերա ամսական բաժանորդագրությունների ինչպես նոր, այնպես էլ առկա բաժանորդների համար: Կախված ընտրած սակագնից` բաժանորդին փաթեթի շրջանակում տրվում է 1000-5000 ՄԲ ինտերնետ, 200-1000 կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, ցանցի ներսում 60-240 րոպե անվճար խոսելաժամանակ և անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն  Orange Armenia ցանցի ներսում։


Ընդհանուր սակագնով ռոումինգ Ռուսաստանում և լիցքավորման հնարավորություն Rapida վճարային համակարգով

Orange Armenia–ի բաժանորդները կարող են հեշտությամբ լիցքավորել իրենց հաշիվները Ռուսաստանի ողջ տարածքում գործող ավելի քան 90’000 RAPIDA վճարումների ընդունման կետերի միջոցով: Հաշիվը կարելի է լիցքավորել 10-ից 15 000 ռուբլով բանկոմատների, ինքնասպասարկման համակարգերի և բջջային հեռախոսների միջոցով: Orange-ի բաժանորդները իրենց հաշիվները կարող են լիցքավորել նաև առցանց՝ www.rapida.ru կայքում նախապես գրանցելով RAPIDA էլէկտրոնային քսակ:


IPhone 6–ի գները Հայաստանում


IPhone 6–ի գները Հայաստանում այդքան էլ չեն տարբերվի ամերիկյան գներից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Հայաստանում Apple–ի պաշտոնական գործընկեր Orange Armenia ընկերության մամուլի քարտուղար Գայանե Իգիթյանը։ Խոսելով հայկական շուկայում նոր սարքի շնորհանդեսի մասին` նա նշել է, որ առայժմ բանակցություններ են տարվում, այդ թվում` նախապատվերի հնարավորության վերաբերյալ։

Շուկայի նորությունները

Բջջային նոր օպերատորի մուտք չի նախատեսվում

Ռոստելեկոմը կարճաժամկետ հեռանկարում չի նախատեսում մտնել բջջային կապի հայկական շուկա։ Ընկերությունը կկենտրոնանա  այն ծառայությունների զարգացման վրա, որոնք արդեն տրամադրում է Հայաստանում, սակայն միշտ հնարավորություն կա դիտարկել նոր ուղղություն և ընդլայնել ծառայությունները։


Ցանցի ծածկույթը Հայաստանում


Հայաստանում 3G ցանցի ծածկույթը կազմում է 97,7 տոկոս, իսկ 2G ծածկույթը՝ 100 տոկոս։ Բջջային օպերատորները բավականին ակտիվ աշխատանք են իրականացնում ծածկույթի և ծառայությունների հասանելիության ավելացման ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի 1001 բնակավայրերից միայն 23-ը չունեն 3G ցանցի ծածկույթ: Ծածկույթի առավել բարձր ցուցանիշներ ունի VivaCell-MTS ընկերությունը, 2G  ցանցում ընկերությունն ապահովել է 984 բնակավայրերի ծածկույթ և մնում է ապահովել միայն 17 բնակավայրերի ծածկույթը: «ԱրմենՏել» ընկերության կողմից (ապրանքանիշը՝ Beeline) 2G ծածկույթով ապահովված է 853 բնակավայր (մնում է 148-ը), իսկ  Orange Armenia ընկերության կողմից 2G ծածկույթով ապահովված է 803 բնակավայր (մնում է ապահովել ևս 198 բնակավայր)։ Ինչ վերաբերում է 3G ցանցի ծածկույթին, ապա ՀԾԿՀ-ի կարծիքով, այստեղ ևս առաջատարը VivaCell-MTS-ն է, 957 բնակավայր արդեն ապահովված է ընկերության 3G ցանցով, և ծառայությունն անհասանելի է մնում միայն 44 բնակավայրերում:

3G ցանցի ծածկույթով երկրորդ տեղում է Orange Armenia բջջային օպերատորը՝ 773 բնակավայր (առանց ծածկույթի է մնում ևս 228 բնակավայր), «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) 3G ցանցը գործում է 346 բնակավայրում (առանց ծածկույթի է մնում ևս 655 բնակավայր): –0—