USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Opera-ն փոխել է անվանումն ու տարբերանշանը

24.09.2015, 13:25
Opera Software-ը հրաժարվել է Software բառից և նոր տարբերանշան ու ապրանքանիշի է ներկայացրել: Ընկերությունից հայտնել են, որ նոր տարբերանշանն արտացոլում է օգտատերին ընձեռվող նոր հնարավորությունները: Իսկ օգտատերերի մեծ մասը վստահ է, որ փոփոխությունը չի փրկի ընկերությանը, որն արդեն վաղուց «նորմալ բրաուզեր» չունի:
Opera-ն փոխել է անվանումն ու տարբերանշանը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Opera Software-ը հրաժարվել է Software բառից և նոր տարբերանշան ու ապրանքանիշի է ներկայացրել: Ընկերությունից հայտնել են, որ նոր տարբերանշանն արտացոլում է օգտատերին ընձեռվող նոր հնարավորությունները: Իսկ օգտատերերի մեծ մասը վստահ է, որ փոփոխությունը չի փրկի ընկերությանը, որն արդեն վաղուց «նորմալ բրաուզեր» չունի:

Opera ընկերությունը ներկայացրել է նոր տարբերանշանը և Opera-ի բոլոր բրաուզերների ապրանքանիշի համապատասխան պատկերումը: Նոր տարբերանշանն ու ապրանքանիշը կազմվել են 3D ձևաչափով և նման են սեղմված օղաբլիթի:

«Եռաչափ «O»-ն խորհրդանշում է հեռու տանող ուղին` ավելի շատ կոնտենտ, ավելի շատ բացահայտումներ, ավելի շատ պատասխաններ, ավելի շատ շփում, ավելի շատ տվյալների տնտեսում, ավելի շատ կյանք, ինչ էլ որ փնտրի օգտատերը, Opera-ն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում»,- մեկնաբանել են ընկերությունում:

Opera Software ընկերությունը հրաժարվել է Software բառից ի նշան նրա, որ այն այժմ զբաղվում է ոչ միայն ծրագրային ապահովման մշակումով, այլ նաև ինտերնետ-ծառայություններով: