USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Opera Max–ն այժմ խտացնում է նաև Wi-Fi տրաֆիկի ծավալները ՕՊԵՐԱ , ՎԱՅ, ՖԱՅ, ՆՈՐ, ՏԱՐԲԵՐԱԿ, ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Opera Software–ը հայտարարում է Opera Max հավելվածի Wi-Fi տրաֆիկի ծավալների խտացման նոր տարբերակի թողարկման մասին, որի շնորհիվ օգտատերե

26.05.2015, 18:56
Opera Software–ը հայտարարում է Opera Max հավելվածի Wi-Fi տրաֆիկի ծավալների խտացման նոր  տարբերակի թողարկման մասին, որի շնորհիվ օգտատերերը կստանան ավելի արագ ինտերնետ Wi-Fi ցանցերում, հաղորդեցին կազմակերպության մամուլի ծառայությունում։
Opera Max–ն այժմ  խտացնում է նաև Wi-Fi տրաֆիկի ծավալները  ՕՊԵՐԱ , ՎԱՅ,  ՖԱՅ, ՆՈՐ, ՏԱՐԲԵՐԱԿ,  ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Opera Software–ը հայտարարում է Opera Max հավելվածի Wi-Fi տրաֆիկի ծավալների խտացման նոր  տարբերակի թողարկման մասին, որի շնորհիվ օգտատերե

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Opera Software–ը հայտարարում է Opera Max հավելվածի Wi-Fi տրաֆիկի ծավալների խտացման նոր  տարբերակի թողարկման մասին, որի շնորհիվ օգտատերերը կստանան ավելի արագ ինտերնետ Wi-Fi ցանցերում, հաղորդեցին կազմակերպության մամուլի ծառայությունում։

Opera Max–ում իրականացված տվյալների խտացման տեխնոլոգիան, հնարավորություն կընձեռի օգտատերերին արդյունավետ վերահսկել ինչպես բջջային տվյալների օգտագործումը, այնպես էլ Wi-Fi տրաֆիկը։

«Տվյալների խտացումը Wi-Fi ցանցերում ամենասպասված ֆունկցիաներից մեկն է Opera Max հավելվածի օգտատերերի շրջանում, քանի որ բոլոր տվյալների 80 տոկոսը  սպառվում է հենց Wi-Fi–ի միջոցով։ Այժմ օգտատերերը կկարողանան վայելել գերարագ ինտերնետն անգամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում», – նշեցին կազմակերպությունում։

Opera Max–ի նոր տարբերակում հնարավորություն է ստեղծվել նաև տեսնել, ինչպես է այս կամ այն հավելվածը սպառում Wi-Fi ստացած տվյալները։
 
Opera Max–ում հնարավոր է դարձել արգելափակել ցանկացած հավելված` արգելելով նրան տեղեկություն հավաքել օգտատերի մասին, սպառել ինտերնետ–տվյալները կամ ուղղակի աշխատել ֆոնային ռեժիմում։
 
Opera Max–ի նոր տարբերակի արտաքին տեսքն Material Design–ի ոճի մեջ է, հարմար և բազմաֆունկցիանալ կողքային մենյուով։
 
Opera Max հավելվածն այսօրվա դրությամբ հասանելի է  աշխարհի 135 երկրների օգտատերերին։ Հավելվածը կարելի է վերբեռնել անցնելով հետևյալ հղումով opr.as/max։ -0-