USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Opera Max հավելվածը հասանելի է Հայաստանում

23.04.2014, 12:34
Opera Software–ը հայտարարում է, որ Opera Max հավելվածը հասանելի է Հայաստանի և ԱՊՀ բոլոր երկրների օգտատերերին, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։
Opera Max հավելվածը հասանելի է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Opera Software–ը հայտարարում է, որ Opera Max հավելվածը հասանելի է Հայաստանի և ԱՊՀ բոլոր երկրների օգտատերերին, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

Opera Max–ը անվճար շարժական հավելված է, որը թույլ է տալիս շարժական սարքում խտացնել ստացվող ինտերնետ–տրաֆիկը, այդ թվում` տեսանյութը, տեքստն ու պատկերները։ Այսպիսով` այժմ խտացվում են ոչ միայն բրաուզերի օգտագործած տվյալները, այլև այն տվյալները, որոնք ստացվում են օգտատիրոջ սարքում գործող բոլոր հավելվածների միջոցով։

Opera Max–ի շնորհիվ օգտատերը ստանում է 50 տոկոսով շատ ինտերնետ–տրաֆիկ, հատկապես գրաֆիկական և տեսակոնտենտի մեծ ծավալ ունեցող հավելված օգտագործելիս (Vkontakte, Instagram, Odnoklassniki կամ Viber)։ Օրինակ` եթե բաժանորդը 3 հազար դրամ է վճարում 3GB ինտերնետ–փաթեթի համար, ապա սմարթֆոնի վրա Opera Max–ի օգտագործումը թույլ կտա 3 հազար դրամի դիմաց սպառել մինչև 4,5 GB ինտերնետ։ Իսկ եթե բաժանորդը վճարում է ամեն օգտագործած մեգաբայթի համար և գտնվում է միջազգային ռոումինգում, ապա Opera Max–ն անփոխարինելի հավելված կլինի։

«Opera Max–ը տվյալների խտացման տեխնոլոգիայի էվոլյուցիայի հաջորդ քայլն է, որի առաջին քայլը Opera Software–ն է։ Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերն արդեն հասցրել են ըստ արժանվույն գնահատել  Opera Max հավելվածը։ Այժմ ժամանակն է, որ Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների օգտատերերը ևս իմանան, թե Opera Max –ի օգնությամբ որքան շատ կարելի է տնտեսել շարժական ինտերնետ օգտագործելիս», – նշել է Opera Max–ի նախագծի ղեկավար Սերգեյ Լոսևը։

Տեղադրելուց անմիջապես հետո Opera Max–ը սկսում է խտացնել բոլոր տվյալները` Virtual Private Network–ի (VPN) միջոցով փոխանցելով դրանք ամպային ծառայություն։ Բոլոր չծածկագրված տվյալները (բացառությամբ HTTPS միացմամբ կայքերի և հավելվածների) անցնում են Opera–ի սերվերների միջով, որոնք խտացնում են ստացվող տեսանյութերը, պատկերներն ու կայքերը։  

Opera Max–ը թույլ է տալիս նաև վերահսկել բոլոր հավելվածները ռոումինգում գտնվելու ժամանակ` օգնելով խուսափել տվյալների անօրինական օգտագործումից։ Բաժանորդը կարող է հեշտությամբ արգելել այս կամ այն հավելվածին օգտագործել բջջային տվյալների տեղափոխումը` թույլատրելով դրանք տեղափոխել միայն Wi-Fi կապի դեպքում։

Opera Max–ի յուրահատուկ ինտերֆեյսը ներկայացնում է վիճակագրություն բաժանորդի օգտագործած հավելվածների մասին։ Այն ներկայացնում է, թե որքան տվյալ է տնտեսվել Opera Max–ի շնորհիվ մեկ ամսվա և օրվա ընթացքում` ներկայացնելով տվյալներն ըստ հավելվածի և ընդհանուր առմամբ։

Opera Max հավելվածը հասանելի է Android 4.0 և բարձր պլատֆորմով գործող սմարթֆոնների համար։ Opera Max–ը կարելի է ներբեռնել Google Play Store–ից` հետևյալ հղումով։ ($1 –ը` 414,12 դրամ) –0—