USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Google–ը ռեկորդային տուգանք կվճարի Apple–ի օգտագործողներին հետևելու համար

10.08.2012, 15:32
Google ընկերությունը համաձայնել է ԱՄՆ–ի առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) կողմից սահմանած 22.5 մլն դոլարի տուգանք`Apple Safari  վեբ–բրաուզերի օգտագործողների գաղտնիության խախտման համար։
Google–ը ռեկորդային տուգանք կվճարի Apple–ի օգտագործողներին հետևելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը համաձայնել է ԱՄՆ–ի առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) կողմից սահմանած 22.5 մլն դոլարի տուգանք`Apple Safari  վեբ–բրաուզերի օգտագործողների գաղտնիության խախտման համար։

Դա ԱՄՆ–ի առևտրի դաշնային հանձնաժողովի համար ռեկորդային չափի տուգանք է, ինչպես նաև կազմակերպության պատմության մեջ ինտերնետ–օգտագործողների գաղտնիության խախտումների ոլորտի տուգանքը, հայտնում է cnews.ru–ն։

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին Սթենֆորդի համալսարանի տեղեկատվական անվտանգության մասնագետ Ջոնաթան Մայերը (Jonathan Mayer) հրապարակել է սփփական հետազոտության արդյունքները, որոնցից հետևել է, որ 2011 թվականին Google ընկերությունը դիտավորությամբ փոխել է Safari բրաուզերի cookie-ֆայլերը, որ ծրագիրը կարողանա հետևել օգտագործողների ինտերնետային որոնման նախընտրությունները և այդ տվյալների փոխանցի ինտերնետ–հսկային։ Միաժամանակ, cookie-ֆայլերի փոփոխությունների մասին չեն իրազեկել  Safari բրաուզերի մշակող Apple ընկերությանը։

Հետաքրքիր է, որ ռեկորդային տուգանքը սահմանվել է Google–ի կողմից  ոչ թե գաղտնիության խախտման փաստի, այլ Դաշնային հանձնաժողովի հետ ընկերության նախադատարանական համաձայնագրի շրջանակներում։ Այսպիսով, Safari–ի կարգավորումների շրջանցումը որոնողական համակարգն այդպես էլ չի ընդունել։ -0-