USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Google–ը պատերազմ է հայտարարել գաղտնաբառերին

21.01.2013, 18:28
Google ընկերությունը մտադիր է ազատել օգտագործողներին գաղտնաբառերից` առաջարկելով նույնականացման ավելի հարմար և հուսալի միջոցներ, հայտնում է Wired–ը` հղում անելով մի հոդվածի, որի հեղինակներիղ մեկը Google–ի անվտանգության փոխնախագահ Էրիկ Գրոսեն է (Eric Grosse)։
Google–ը պատերազմ է հայտարարել գաղտնաբառերին
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/.  Google ընկերությունը մտադիր է ազատել օգտագործողներին գաղտնաբառերից` առաջարկելով նույնականացման ավելի հարմար և հուսալի միջոցներ, հայտնում է Wired–ը` հղում անելով մի հոդվածի, որի հեղինակներիղ մեկը Google–ի անվտանգության փոխնախագահ Էրիկ Գրոսեն է (Eric Grosse)։

«Ինչպես շատ փորձագետներ, մենք էլ համաձայն ենք, որ նույնականացման ժամանակակից միջոցներն այլևս չեն կարողանում ապահովել օգտագործողների անվտանգության պատշաճ մակարդակը»,– ասվում է անձնական տվյալների պաշտպանված հասանելիության նոր մեթոդներին նվիրված հոդվածում, գրում է cnews.ru–ն։

Այդպիսի մեթոդներից մեկը հասանելիությունն է ծածկագրային բանալու օգնությամբ` տեղադրված անձնական համակարգչի USB միացման բնիկում։ Դրա օգնությամբ օգտագործողը կկարողանա մտնել Google–ի վեբ–սերվիսները մկնիկի միայն մեկ սեղմումով։

Խնդիրն այն է, որ ավտորիզացիայի այս մեթոդի հնարավորությունն ունեն ոչ բոլոր բրաուզերները (Google Chrome–ի սեփական բրաուզերը չունի)։ Այլ ծրագրերում այդ հնարավորության ավելացումը թույլ կտա հարմար օգտվել բանալուց` առանց հավելյալ ծրագրային ապահովում բեռնելու։ Որպես փորձնական նմուշ Google–ում ընտրել են Yubico ընկերության պրոդուկտը։

Մեծ թվով գաղտնաբառեր հիշելու անհրաժեշտությունը խնդիր է օգտագործողների համար, կարծում են Google–ում։ Սակայն երբ դրանով ցանկանում է զբաղվել այդպիսի մի խոշոր ընկերություն, այն, վերջիվերջո, կարող է լուծվել, ընդգծում է Wired–ը։

Կարևոր է նշել նաև, որ պաշտպանության ֆիզիկական միջոցներն օգնում են ազատվել այնպիսի խարդախությունից, ինչպես ֆիշինգն է, երբ չարագործները ստիպում են խաբեությամբ օգտագործողին ինտերնետում գաղտնաբառ և անձնական այլ տվյալներ գրել։

«Շատերը նման մի բան փորձել են, սակայն ոչ մի ընկերություն այդ հարցում էական առաջընթացի չի հասել սպառողական շուկայում,– ասվում է հոդվածում։ – Մինչև մեր սեփական նախաձեռնությունն անհրաժեշտ ծավալ չունենա, այն կմնա նույնանման նախագծի մակարդակում։ Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք հնարավորինս արագ փորձել նոր մոտեցումն այլ վեբ–կայքերում»։

Հոդվածի ամբողջական տարբերակը Google–ի մասնագետները ծրագրում են հրապարակել IEEE Security & Privacy Magazine ամսագրի հունվարյան թողարկման մեջ։ -0-