Nokia–ն ավելի քան հազար ՏՏ մասնագետի հաստիք կկրճատի
18.01.2013,
10:48
Nokia ընկերությունը հայտնել է, որ ծրագրում է 820 աշխատակցի տեղափոխել հնդկական HCL Technologies և Tata Consultancy Services ընկերություններ, տեղեկացնում է Cnews.ru–ն։ Այդ քայլի նպատակն է կրճատել գործառնական ծախսերն ու ՏՏ ընկերություններ ձևավորել «Nokia–ի ներկա հնարավորություններին ու չափերին համապատասխան»,– հստակեցվում է պաշտոնական հայտարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Nokia ընկերությունը հայտնել է, որ ծրագրում է 820 աշխատակցի տեղափոխել հնդկական HCL Technologies և Tata Consultancy Services ընկերություններ, տեղեկացնում է Cnews.ru–ն։ Այդ քայլի նպատակն է կրճատել գործառնական ծախսերն ու ՏՏ ընկերություններ ձևավորել «Nokia–ի ներկա հնարավորություններին ու չափերին համապատասխան»,– հստակեցվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Բացի այդ, Nokia–ն ծրագրում է մինչև 300 ՏՏ մասնագետի ազատել աշխատանքից։ Այս քայլը կիրագործվի Nokia–ի` 2012 թվականի հունիսին հնչեցրած ծրագրի շրջանակում, որի համաձայն պետք է մինչև 2013 թվականի ավարտը 10 հազար հաստիք կրճատվի։
Աշխատանքից ազատված աշխատակիցներին ընկերությունը խոստանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել և օգնել նոր աշխատանք գտնելու հարցում։ Այսօրվա հայտարարությունը հիմնականում վերաբերում է Ֆինլանդիայում գործող ընկերության աշխատակիցներին, նշում են Nokia–ում։
Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Nokia–ն HCL Technologies–ին կփոխանցի ամենօրյա օպերացիաների իրականացումը, որոնք կապված են ընկերության ներքին ՏՏ ենթակառուցվածքի հետ։ Այդ ընկերությունը 2009 թվականից տեխնիկական աջակցության ծառայություններ է մատուցել Nokia–ին։ Այն մասնագետներն էլ, ովքեր կտեղափոխեն Tata, կզբաղվեն հավելվածների ու ներքին օգտագործման համար ծառայություններ մշակելու գործով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Nokia-ի գործերն այնքան էլ լավ ընթացք չեն ստացել։ 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքում ընկերության վնասը 969 մլն եվրո է կազմել։ Այդ պահի դրությամբ ընկերության ընդհանուր կորուստները 4.8 մլրդ եվրո էին կազմում։
2012 թվականի չորրորդ եռամսյակի նախնական արդյունքները ընկերության նախագահ Սթիվեն Էլոպը «դրական» է անվանել և հայտնել, որ շահութաբերություն է գրանցվել Devices & Services–ում, և «ռեկորդային շահութաբերություն» է ունեցել Nokia Siemens Networks–ը։ Ընկերությունն այս արդյունքը կապում է Lumia սմարթֆոնների վաճառքի բարձր ցուցանիշների և գործառնական ծախսերի կրճատման հետ։--0-