USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Nokia Lumia նոր սմարթֆոնները կլիցքավորվեն անլար եղանակով

04.09.2012, 16:26
Ֆիննական Նոկիա ընկերության արտադրած Lumia շարքի սմարթֆոնների կոմպլեկտում կընդգրկվի նաև լիցքավորիչ, որը չի պահանջում սմարթֆոնի միացում մալուխով, հաղորդում է ՌԻԱ Նովոսին` հղում անելով The Verge տեխնոբլոգին։
Nokia Lumia նոր սմարթֆոնները կլիցքավորվեն անլար եղանակով

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆիննական Նոկիա ընկերության արտադրած Lumia շարքի սմարթֆոնների կոմպլեկտում կընդգրկվի նաև լիցքավորիչ, որը չի պահանջում սմարթֆոնի միացում մալուխով, հաղորդում է ՌԻԱ Նովոսին` հղում անելով The Verge տեխնոբլոգին։

Թերթը ներկայացրել է Nokia–ի Lumia 920 և Lumia 820 ամենանոր սմարթֆոնները և դրանց լիցքավորիչները, որոնք ցանցին միացող ոչ մեծ պլատֆորմի տեսք ունեն։ Սմարթֆոնը լիցքավորելու համար ցանցի տիրոջը բավական է դնել այն սարքից փոքր չափերով պլատֆորմի վրա։

Nokia и Microsoft ընկերությունները, ինչպես ակնկալվում է, կներկայացնեն համատեղ մշակած սմարթֆոններ Windows Phone 8 օպերացիոն նոր համակարգի հիման վրա սեպտեմբերի 5–ին` Նյու Յորքում։ Հիշեցնենք, որ, չնայած Nokia–ի և Microsoft–ի ռազմավարական համաձայնագրին, հարավկորեական Սամսունգ ընկերությունն առաջ է անցել ֆիննական արտադրողից և նախորդ շաբթ ներկայացրել է աշխարհում առաջին WP8- սմարթֆոններն Ativ ապրանքանիշի ներքո։

Եթե հրապարակած նոր սմարթֆոնների ուսանկարները հավաստի են, ապա 4.5–դյույմանոց Lumia 920–ը կարող է զինված լինել PureView տեխնոլոգիայով ստաղծված խցիկով։ Սակայն հիմնական խցիկի թողունակությունը կկազմի միայն 8 մեգապիկսել` ի տարբերություն Nokia 808 PureView սմարթֆոնում ներկառուցված 41-մեգապիկսելանոց խցիկի, նշում է The Verge–ը։ Բացի այդ, սմարթֆոնը զինված կլինի 1.3–մեգապիկսելանոց դիմախցիկով։

Ոչ պաշտոնակայն տվյալներով, ներկառուցված 32 Գբ հիշողությամբ Lumia 920–ը կաշխատի 15 ԳԳհց երկմիջուկային պրոցեսորով, մինչդեռ  Lumia 820–ը կունենա 8 Գբ հիշողություն։

Ենթադրաբար, Նոկիան նոր սմարթֆոնների վաճառքը կսկսի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։ Ընկերությունը մեծ հույսեր է կապում նորույթի հետ, քանի որ ներկայում ընդունակ չէ հավասար ուժերով մրցակցել սմարթֆոնների շուկայի առաջատարների հետ։ IDC վերլուծական ընկերության տվյալներով, երկրորդ եռամսյակի արդյունքներով, Նոկիան զբաղեցրել է այդ հատվածի միայն 6.6 տոկոսը։

Microsoft–ը  Windows Phone 8 բջջային նոր պլատֆորմ է ներկայացրել հունիսին։ Նախորդ`  Windows Phone 7 տարբերակը, նորացված պլատֆորմի հնարավորությունները չի ունենա։

Canalys վերլուծական ընկերության տվյալներով, 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, Microsoft Windows Phone համակարգի մասնաբաժինը վաճառված սմարթֆոնների շարքում կազմել է 3.2 տոկոս, մինչդեռ Google Android–ին բաժին է ընկել շուկայի 68.1 տոկոսը, իսկ Apple iOS–ին` 16.4 տոկոսը։ -0-