USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Одноклассники սոցցանցի օգտատերերի ավելի քան մեկ երրորդը սոցցանցից օգտվելիս նախընտրում է շարժական սարքերը

16.04.2014, 12:50
Одноклассники սոցցանցի օգտատերերի ավելի քան մեկ երրորդը սոցցանցից օգտվելիս նախընտրում է շարժական սարքերը, հաղորդում է  CNews–ը։
Одноклассники սոցցանցի օգտատերերի ավելի քան մեկ երրորդը սոցցանցից օգտվելիս նախընտրում է շարժական սարքերը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Одноклассники սոցցանցի օգտատերերի ավելի քան մեկ երրորդը սոցցանցից օգտվելիս նախընտրում է շարժական սարքերը, հաղորդում է  CNews–ը։

Одноклассники սոցցանցի օգտատերերի շրջանում առավել տարածված են Android–ով սարքերը։ Դա, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ շուկան հագեցած է Android պլատֆորմով գործող ոչ թանկ սարքերով։ Երկրորդ տեղում է iOS–ը, այս օպերացիոն համակարգով գործող սարքերի թվում առաջին տեղում է iPhone 5–ը։ Իսկ Windows Phone օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններից և պլանշետներից ամսվա ընթացքում օգտվում է շուրջ 1 մլն մարդ։

Նախորդ տարվա արդյունքում Ռուսաստանում սմարթֆոնների ընդհանուր վաճառքներում սմարթֆոնների արտադրողների վարկանիշը գրեթե համընկնում է տարբեր ապրանքանիշերի սարքերի մասնաբաժնի հետ։

«Շարժական սարքերի համար նախատեսված հավելվածները, ինչպես նաև Одноклассники սոցցանցի շարժական տարբերակը հեռանկարային ապրանքներ են մեր թիմի համար։ Ամեն օր այդ հավելվածներից օգտվում է ավելի մեծ թվով օգտատեր։ Վերջերս մենք թողարկեցինք թարմացումներ մեր բոլոր շարժական ապրանքների համար, ինչը դրականորեն ազդեց դրանց օգտագործման վիճակագրության վրա», – մեջբերել է Одноклассники սոցցանցի մարկետինգի և բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արսեն Իսրապիլովը։–0–