Օբաման կդառնա Wired IT ամսագրի նոյեմբերյան համարի խմբագիրը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Wired IT ամսագրի նոյեմբերյան համարի հրավիրված խմբագիրը, հաղորդում է պարբերականի կայքը:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, նշվում է, որ ամսագրի այդ ամսվա համարի թեման է լինելու ապագայում IT տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքականության վրա: Ամսագրի գլխավոր խմբագիր Սկոտ Դադիչի կարծիքով, Օբաման բոլորից լավ կկարողանա օգնել այս հարցի ուսումնասիրության հարցում:
Կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահը կկենտրոնանա այն դժվարությունների վրա, որոնք մարդկությունը պետք է հաղթահարի` առաջ շարժվելու համար: Սա կլինի առաջին դեպքը, երբ որևէ ամսագրի հրավիրված խմբագիրը երկրի գործող նախագահն է:
Բացի այդ, հայտնում են, որ հոտկեմբերի 13-ից Սպիտակ տունը հատուկ կոնֆերանս կանցկացնի` նվիրված Wired ամսագրի նոյեմբերյան թեմային:
Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տանը անհրաժեշտ է բարձրացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը: -0-