USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նոր բջջային հավելվածը կօգնի մաքրություն պահպանել Հայաստանում

27.09.2017, 18:53
CLEAN ARMENIA նոր բջջային հավելվածը կօգնի մաքրություն պահպանել Հայաստանում։
Նոր բջջային հավելվածը կօգնի մաքրություն պահպանել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. CLEAN ARMENIA նոր բջջային հավելվածը կօգնի մաքրություն պահպանել Հայաստանում։

Ինչպես հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հավելվածը կհայտնի աղտոտված տարածքների և աղբավայրերի մասին, ինչը հնարավորություն կտա հնարավորինս կարճ ժամանակում մաքրել այդ տարածքները։

Հավելվածի պատասխանատուները մշտական կապի մեջ են գտնվում համապատասխան պետական կառույցների հետ, և աղբը մաքրելուց հետո հավելվածից կհանվի համապատասխան նշանը։ Առանձին հատվածում կհրապարակվեն լուսանկարներ արդեն մաքրված տարածքներից։ 

Հավելվածը նախատեսված է Android և iOS օպերացիոն համակարգերի համար ու շուտով կսկսի գործարկվել։

Բջջային հավելվածը ստեղծվել է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից ՀՀ նախագայի աշխատակազմի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ –0–