Նոր մեդիան քանդում է պատմամշակութային կոդերը, կարծում է փորձագետը
11.12.2012,
15:04
Լրատվության նոր ձևաչափերը քանդում են պատմամշակութային կոդերը, հայտարարել է քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխեևը ՌԻԱ Նովոստիի կողմից Մինսկում անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լրատվության նոր ձևաչափերը քանդում են պատմամշակութային կոդերը, հայտարարել է քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխեևը ՌԻԱ Նովոստիի կողմից Մինսկում անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:
«Նոր մեդիաձևաչափերը հիմնականում արևմտյան մշակույթի պրոդուկտներ են, դրանք քանդում են մշակութային կոդերը: Թոք-շոուն սկանդալ է... այդ ամենը վերածվում է հանրակացարանային խոհանոցի, որտեղ մարդիկ հավաքվում են և գոռում, թքում, մազեր պոկում: Հայտնի մարդկանց այնտեղ են կանչում ոչ թե պատասխաններ ստանալու, այլ սկանդալ տեսնելու համար»,- կարծում է փորձագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Վերցնենք համացանցը, անանուն մեկնաբանության մշակույթը: Հարցրեք ցանկացած հոգեբանի, ինչ է նշանակում մարդու հանդես գալը ծածկանվան տակ: Դա անառողջ հոգեվիճակի, շիզոֆրենիայի հատկանիշներ են: Համացանցը տեխնոլոգիապես խթանու՞մ է անմեղսունակությունը: Այդ ձևաչափերի հետ պետք է աշխատել սովորել, որ ինքներս մեզ չվնասենք, բայց դրանք պետք է ներդնել»,- ասում է Միխեևը:
ԵԱՄՖ-2012-ի հիմնական թեման դարձավ եվրասիական ինտեգրման քննարկումը: Երկու օրվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ոլորտի լրագրողները, քաղաքական գործիչները, պատգամավորները և փորձագետները քննարկում են ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև նոր մեդիայի գործողության կառուցվածքն ու առանձնահատկությունները հետխորհրդային տարածքում:
«Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում և նոր մեդիա» եվրոպական և ասիական մեդիաֆորումին մասնակցում է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ: Ֆորումի հյուրերն են հայտնի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ: -0-