USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Nokia–ն և HTC–ը հաշտվել են ու կնքել փոխարտոնագրային համաձայնագիր

10.02.2014, 12:00
Nokia և HTC սմարթֆոնների արտադրողները դադարեցրել են դատավարությունն ու կնքել փոխպատենտային արտոնագրային համաձայնագիր, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով Nokia ընկերությանը։
Nokia–ն և HTC–ը հաշտվել են ու կնքել փոխարտոնագրային համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Nokia և HTC սմարթֆոնների արտադրողները դադարեցրել են դատավարությունն ու կնքել փոխպատենտային արտոնագրային համաձայնագիր, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով Nokia ընկերությանը։

Nokia–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունները կդադարեցնեն միմյանց նկատմամբ իրականացվող դատական հետապնդումը պատենտերի խախտման համար, HTC–ը ֆիննական արտադրողին կվճարի փոխհատուցում, և նրանք կփոխանակվեն միմյանց պատենտների, այդ թվում նաև LTE–ի համար HTC–ի պատենտի օգտագործման իրավունքներով։

Wall Street Journal հրատարակությունը հիշեցնում է, որ  Nokia–ն 2012 թ.–ին դատի էր տվել HTC–ին` մեղադրելով նրան չորս պատենտների խախտման մեջ։ Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Digit.ru–ն, Nokia–ն, մասնավորապես, մեղադրում էր HTC–ին բարձրախոսների օգտագործման համար, որոնք պատրաստվել են բացառապես նրա սմարթֆոնների համար։ Ավելի վաղ դեկտեմբերին HTC–ին ակնարկել էր, որ անգլիական դատարանում կաջակցի նմանատիպ խախտումներ կատարող թայվանական այլ արտադրողների սմարթֆոնները արգելելուն ուղղված  Nokia–ի պահանջներին։ –0–