Նախօրեին Մոսկվայում քաղաքական խորհրդատվություններ կայացան ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև
13.11.2012,
10:55
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Լուկաշիևչը:
Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:
Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Մոսկվայում հայ դիվանագետները այցելեցին նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ ունեցան լրատվամիջոցների ղեկավարության հետ։ --0-