USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«MTS Smart Start 3» սմարթֆոն՝ ծառայությունների փաթեթների հարմար տարբերակներով

21.10.2016, 12:53
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ սմարթֆոնի բոլոր կարևոր հնարավորություններով օժտված «MTS Smart Start 3»-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«MTS Smart Start 3» սմարթֆոն՝ ծառայությունների փաթեթների հարմար տարբերակներով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ սմարթֆոնի բոլոր կարևոր հնարավորություններով օժտված «MTS Smart Start 3»-ը կարող են ձեռք բերել ծառայությունների փաթեթների ամենահարմար տարբերակի հետ միասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, «STARTPHONE 4500» սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս մոդելը կարելի է ստանալ 1 դրամով: Այս տարբերակի դեպքում սակագնային պլանին բաժանորդագրության ամսավճարը կազմում է ընդամենը 4500 դրամ, որի դիմաց տրամադրվում է 2000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն (1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում):

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սմարթֆոնը նաև կարելի է ձեռք բերել ծառայությունների հատուկ փաթեթով, որում ներառված են 5000 ներցանցային րոպե և 5000 ՄԲ ինտերնետ: Այս դեպքում՝ սմարթֆոնի գինը 25900 դրամ է: Առանց փաթեթի ձեռք բերելու դեպքում սմարթֆոնի գինը 21900 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ինտերնետն ավելի շատ մարդկանց հասանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել սմարթֆոնը 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-