ՄՏՍ խմբի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։
«Օլեգ Ռասպոպովն աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը:
Օլեգ Ռասպոպովը ՄՏՍ-ին է միացել 2006 թ.-ին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ.-ին նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար:
«Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների` այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում»,– նշվում է հաղորդագրության մեջ։
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: --0—