Մոսկվայում Apple–ի և Samsung–ի կեղծ հեռախոսներով ավելի քան 100 հակ է բռնագրավվել
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple–ի և Samsung–ի կեղծ հեռախոսներով ավելի քան 100 հակ է բռնագրավվել Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում «Վլադիվոստոկ–Մոսկվա» գնացքից, հաղորդում է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների` բեռը բռնագրավել են դեկտեմբերի սկզբին, սակայն այդ մասին տեղեկացվում է միայն այսօր։ Գնացքի ուղեբեռների վագոններում 130 հակ է հայտնաբերվել, որոնցում ակնհայտ կեղծման նախանշաններով Apple–ի և Samsung–ի հեռախոսներ են եղել։ Ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, որը կհաստատեր բեռի օրինականությունը։
«Ընդամենը հայտնաբերվել և բռնագրավվել է 8,4 հազար հեռախոսային սարք... Apple ապրանքանիշի օրինական իրավատերերին պատճառած վնասի գումարը կազմում է 10 մլն ռուբլի, իսկ Samsung–ինը` 179 մլն ռուբլի»,– տեղեկացնում է գերատեսչությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Փորձաքննությունը հաստատեց, որ ողջ արտադրանքը կեղծված է։
Հարուցվել է քրեական գործ «Ապրանքանիշի անօրինական օգտագործում» հոդվածով։ Հոդվածի առավելագույն պատժամիջոցը նախատեսում է մինչև վեց տարի ազատազրկում։ –0–