USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Մինչև 2016թ. բջջային ինտերնետից կօգտվի ողջ աշխարհի բջջային կապի բաժանորդների 40 տոկոսը. հետազոտություն

18.07.2012, 11:15
Մինչև 2016 թ.ողջ աշխարհում բջջային ինտերնետի օգտատերերի թիվը կհասնի բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվի 40 տոկոսին։ Նման կանխատեսում է արել US Infonetics Research ամերիկյան վերլուծական ընկերությունը։ 2011թ.-ի տվյալների համաձայն, այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 15 տոկոս, հաղորդում է tasstelekom.ru-ն։

Մինչև 2016թ. բջջային ինտերնետից կօգտվի ողջ աշխարհի բջջային կապի բաժանորդների 40 տոկոսը. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016 թ.ողջ աշխարհում բջջային ինտերնետի օգտատերերի թիվը կհասնի բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվի 40 տոկոսին։ Նման կանխատեսում է արել US Infonetics Research ամերիկյան վերլուծական ընկերությունը։ 2011թ.-ի տվյալների համաձայն, այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 15 տոկոս, հաղորդում է tasstelekom.ru-ն։

Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ ժամանակ բջջային ծառայություններից ստացված տարեկան եկամուտները կաճեն մինչև 976 մլրդ դոլարի։ «Գլոբալ ծավալներով օպերատորները 2012թ.-ին ձայնի հաղորդումից, ինտերնետի լայնաշերտ հասանելիության և հաղորդագրությունների ուղարկման ծառայություններից ստացված եկամուտների 6 տոկոսանոց ավելացում են հաշվարկում»,- ասվում է հետազոտության մեջ։ Ընդ որում առավել մեծ աճն ակնկալվում է Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին, այն ժամանակ, երբ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներն, ինչպես և ակնկալում էին վերլուծաբանները, փոքր-ինչ նվազում կդրսևորեն «դաժան մրցակցության և տնտեսական խառնաշփոթի» պատճառով։ -0-