Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված նոր բացիկ է մարվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված երկկողմանի բացիկ, հայտնում է «Հայփոստ»–ի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բացիկը մարվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Ֆիլատելիստների Միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում։
Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:
Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: -0-