USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Microsoft-ը սկսել է քվանտային համակարգչի մշակումը

19.06.2017, 17:22
Microsoft-ը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է սեփական քվանտային համակարգիչ ստեղծելու իր ծրագրերը:
Microsoft-ը սկսել է քվանտային համակարգչի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Microsoft-ը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է սեփական քվանտային համակարգիչ ստեղծելու իր ծրագրերը: Այդ նպատակով ստեղծվում են հետազոտողների հատուկ խմբեր` Microsoft AI-ը և Research Group-ը: Ստեղծված խմբերի մշակողները ներկայում ձեռնամուխ են եղել սարքավորման և ծրագային մասերի աշխատանքներին:

Քվանտային համակարգիչների կիրառումը հնարավորություն կտա հազարապատիկ անգամ ավելացնել հաշվողական գործընթացների արագությունը: Քվանտային համակարգիների սկզբունքը հիմնված է քվանտային բիթերի օգտագործման վրա (կուբիթներ), որոնք ունակ են միաժամանակ ներկայացնել և 0, և 1: Ժամանակակից ավանդական համակարգիչներում բիթերը կարող են լինել միայն մեկ վիճակում: Microsoft-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ քվանտային համակարգիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաներն էական ազդեցություն կունենան արդյունավետ վերծանման ապահովման, կապի արդյունավետ պաշտպանված գծերի ստեղծման վրա և ծածկագրության հետագա զարգացում կապահովեն:

Microsoft-ում քվանտային համակարգիչների աշխատանքը կղեկավարի Թոդ Հոլմդալը, ով արդեն արդյունավետ իրականացրել է Kinect քվանտոլերների ստեղծման ծրագրերը, HoloLens խառնված իրականության միավորներ, և իհարկե, Xbox: Նախագծի ղեկավարը վստահ է, որ հենց Microsoft-ի մշակողները կարող են տեխնոլոգիական թռիչք իրականացնել` քվանտային տեխնոլոգիաներ կիրառող հարթակներ  ստեղծելով: Առաջին տոպոլոգիական կուբիտի ստեղծման նախագծի իրականացման ժամկետների մասին Թոդ Հոլմդալը կատակով ասել է, որ հարցը կլուծվի մինչև իր թոշակի անցնելը  (Թոդը հիմա 52 տարեկան է): Հոլմդալը նաև նշել է, որ ապագան փոխելու ընդունակ նախագծերի դեպքում անհրաժեշտ է  ռիսկի գնալ և իր թիմը պատրաստ է դրան:-0-