Microsoft—ը ներկայացրել է Lumia ամենաբարակ սմարթֆոնը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը շուտով կթողարկի Lumia 650 ամենաբարակ սմարթֆոնը։ Առաջինը և, հավանաբար, այս տարի Microsoft միակ սմարթֆոնը վաճառքի կդրվի Եվրոպայում արդեն փետրվարի 18–ին, հայտնում է hi-tech.mail.ru–ն` հղում անելով ընկերության պաշտոնական բլոգին։
Սմարթֆոնի կատարելագործման հետ կապված աշխատանքը տարբեր փուլեր է անցել։ Սկզբում Microsoft Lumia 650–ի թողարկումը չեղյալ էին հայտարարել, բայց այնուհետև որոշում ընդունվեց, այնուամենայնիվ, ներկայացնել սմարթֆոնի գործարար տարբերակը։
Գործարար միջավայրի կողմնորոշումը ստիպեց Microsoft–ին վերանայել սմարթֆոնի արտաքին տեսքը։ Նոր տարբերակն ունի ալյումինե շրջանակ և գունային երկու լուծում` սև և սպիտակ։
Սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը բավականին միջին են։ Հիմնական խցիկը` 8 Մպ, դիմայինը` 5 Մպ, պրոցեսորը` 1.3 Հց և 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ Quad-Core Cortex-A7 CPU։ Մարտկոցը նախատեսված է 2 000 մԱժ–ի համար։
Սմարթֆոնի արժեքն առայժմ 200 ԱՄՆ դոլար է (մոտ 15,5 հազար ռուբլի)։ Առաջինը կկարողանան գնել Եվրոպայի գնորդներն արդեն 2016 թվականի փետրվարի 18–ից։ -0-