USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Microsoft-ը դադարեցրել է Windows Phone–ի համար նոր ծրագրերի հրապարակումը

15.08.2012, 18:03
Microsoft ընկերությունը ժամանակավորապես անջատել է Windows Phone բջջային պլատֆորմի համար նոր ծրագրերի հրապարակման հնարավորությունը Windows Phone Marketplace ներդիրների օնլայն խանութում, հայտնում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Microsoft-ը դադարեցրել է Windows Phone–ի համար նոր ծրագրերի հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Microsoft ընկերությունը ժամանակավորապես անջատել է Windows Phone բջջային պլատֆորմի համար նոր ծրագրերի հրապարակման հնարավորությունը Windows Phone Marketplace ներդիրների օնլայն խանութում, հայտնում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Անջատումը կապված է Windows Phone Marketplace ներդիրների իսկությունը հաստատող թվային հավաստագրերի համակարգում հայտնաբերված սխալի հետ։ Այդ սխալի պատճառով սմարթֆոնների որոշ օգտագործողներ չեն կարողացել այս շաբաթ նոր ներդիրներ տեղադրել կամ թարմացնել արդեն բեռնածները։

«Մենք գիտենք խնդրի պատճառը և արդեն ծրագրում ենք ուղղում թողարկել։ Այն առայժմ ավարտված չէ, մենք ժամանակավորապես դադարեցրել ենք նոր ծրագրերի հրապարակումը»,– կորպորատիվ բլոգում նշել է Microsoft–ի ներկայացուցիչ Մաժար Մոհամեդը։

Ըստ նրա` խնդիրն անդրադարձել է միայն առանձին ներդիրների և Windows Phone 7.5 բազայով սմարթֆոնների վրա։

Ներբեռնման սխալ առաջացնող ծրագրերի թվում Microsoft–ը հիշատակում է WhatsApp ճանաչված ինտերնետ–մեսենջերը, Բինգ թարգմանիչը և New York Times պարբերականի ներդիրը։

Սխալի հետ բախված օգտագործողներին խորհուրդ է տրվում անտեսել այն և չհեռացնել խնդրահարույց ներդիրները։ -0-