Microsoft–ն Windows 10 կնվիրի բոլոր համակարգչահեններին
19.03.2015,
12:05
Windows 7–ի և Windows 8–ի ոչ միայն արտոնագրված, այլ նաև չարտոնագրված համակարգերի օգտատերերը կարող են անվճար թարմացնել իրենց օպերացիոն համակարգերը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտ. /ԱՌԿԱ/. Windows 7–ի և Windows 8–ի ոչ միայն արտոնագրված, այլ նաև չարտոնագրված համակարգերի օգտատերերը կարող են անվճար թարմացնել իրենց օպերացիոն համակարգերը։
Microsoft–ը Windows 10 անվճար թարմացումը կտրամադրի աշխարհի բոլոր օգտատերերին` անկախ բնակության վայրից և հաշվի չառնելով այն հանգամանքը, թե նրանք օգտվում են Windows ՕՀ–ի արտոնագրված, թե չարտոնագրված տարբերակից։ Այս մասին ZDNe–ին է հայտնել Microsoft–ի ներկայացուցիչը։
Մարտի 18–ին Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ Windows 10 անվճար թարմացումը կտրամադրվի միայն Չինաստանում բնակվող բոլոր օգտատերերին, հաղորդում է cnews.ru–ն։
Կորպորացիան չի նշել, թե Windows 10–ի թողարկումից հետո որքան ժամանակ կտրամադրվի օգտատերերին նման հնարավորությունից օգտվելու համար։ Ավելի վաղ Microsoft–ը հայտարարել էր, որ Windows 10 տարբերակ կարող են տեղադրել միայն մեկ տարի Windows 7, Windows 8 և Windows 8.1 տարբերակներից օգտվողները։
Microsoft–ի օպերացիոն համակարգերի գծով փոխնախագահ Թերի Մեյերսոնի (Terry Myerson) խոսքերով` այս որոշման միջոցով ընկերությունն առաջին հերթին նախատեսում է հաղթահարել համակարգչահենությունը Չինաստանում, որտեղ, BSA ասոցիացիայի տվյալներով, օգտագործվող ծրագրային ապահովման 74 տոկոսն արտոնագրված չէ։
Բացի այդ, Microsoft–ը նշել է Windows 10–ի թողարկման ավելի հստակ ամսաթիվը, այն կթողարկվի այս տարվա ամռանը (ավելի վաղ խոսակցություններում շրջանառվում էր 2015 թվականը)։ Ամռանը նոր ՕՀ–ն կհայտնվի 190 երկրում 111 լեզվով, տեղեկացրել են ընկերությունից։–0–