USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Microsoft-ը գործարկել է Windows 10 հոբելյանական թարմացումը

03.08.2016, 12:32
Microsoft ընկերությունը գործարկել է Windows 10 հոբելյանական թարմացումը:

Microsoft-ը գործարկել է Windows 10 հոբելյանական թարմացումը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը գործարկել է Windows 10 հոբելյանական թարմացումը:

Հաղորդագրության համաձայն, բացի օպերացիոն համակարգի թարմացումից, բաժանորդները կստանան նաև նոր գործառույթներ, հաղորդում է vestifinance.ru-ն:

Դրանց թվում է Windows Ink գործառույթը, որն էկրանին ձեռագիր գրելու հնարավորություն է` գրառում կամ էսքիզներ անելու համար, Windows Defender-ի և Windows Hello-ի օգնությամբ անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը,  Microsoft Edge-ի միջոցով էներգաարդյունավետության բարելավվում և բրաուզերի և Pinterest Pin It Button, Amazon Assistant, AdBlock, Adblock Plus և LastPass ծրագրերի հետ աշխատանքի անձնավորում: 

Ընդհանուր առմամբ, Windows 10- ի վերջին թարմացումը ներառում է ավելի քան 150 տարբեր պարամետրեր`օպերացիոն համակարգը կարգավորելու և արտադրողականությունը բարելավելու համար: -0-