Microsoft–ն առաջարկում է Windows XP–ից անցնել կորպորացիայի օպերացիոն այլ համակարգերի
12.11.2013,
15:36
Microsoft–ն օգտագործողներին առաջարկում է Windows XP–ից անցնել կորպորացիայի օպերացիոն այլ համակարգերի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ն օգտագործողներին առաջարկում է Windows XP–ից անցնել կորպորացիայի օպերացիոն այլ համակարգերի,երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft–ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Windows XP–ն գործարկվել է 2001 թվականին և երկար տարիներ աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգն է եղել, իսկ 2011 թվականից` նաև ամենագործածելի օպերացիոն համակարգերից մեկը, չնայած, որ անցած տարիների ընթացքում կորպորացիան թողարկել է «պատուհանների» երեք նոր տաբերակներ։ Դրանով են բացատրվում այդ օպերացիոն համակարգի վաճառքների և տեխնիկական աջակցության ռեկորդային երկար ժամկետները։ Վերջինը կտևի տասներկուսուկես տարի` մինչև 2014 թվականի ապրիլի 8–ը։
«Windows XP–ն հաջողված համակարգերից մեկն է, սակայն այն գործում է շուկայում արդեն գրեթե 12 տարի, ինչը բավականին մեծ ժամկետ է օպերացիոն համակարգի համար, այդ կապակցությամբ կորպորացիան իր հաճախորդներին առաջարկում է անցնել այլ, ավելի ժամանակակից օպերացիոն համակարգերի»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Բարսեղյանը։
Նա նշեց, որ մինչև Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական աջակցության ավարտը կես տարուց քիչ ժամանակ է մնում, ինչից հետո Windows XP–ով համակարգիչներն այլևս վիրուսներից, լրտեսական ծրագրերից և այլ վտանգներից պաշտպանություն ապահովող անվտանգության համակարգի թարմացումներ չեն ստանա։ Բացի այդ, կդադարեն նաև հասանելի լինել անվտանգության հետ կապ չունեցող ուղղումները, աջակցության ցանկացած ծառայություններ և համացանցում տեխնիկական թղթաբանության թարմացումները։
Նա միաժամանակ խորհուրդ տվեց օգտագործողներին անցնել Windows 8.1 ավելի ժամանակակից օպերացիոն համակարգի, որը գործիքների ավելի լայն տեսականի ունի և հասանելի է Windows 8–ից օգտվողների համար։
Բարսեղյանը հայտնեց նաև, որ Windows 8–ը ճանաչում է վայելում Հայաստանի պետական կառույցներում և կրթական հաստատություններում։ Վերջիններն արտոնյալ կարգով 8300 արտոնագիր են ստացել կորպորացիայից։
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0—