USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մեկնարկում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակիչը

24.01.2017, 13:09
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ)  տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մեկնարկում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի տարածաշրջանային կիսաեզրափակչի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մրցույթը հեռարձակվելու է հունվարի 25-ին հետևյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=XVpQNRXGWes&feature=youtu.be

Ընկերությունից նշում են, որ մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրել է երեք լավագույններին, որոնք հանդես կգան Երևանում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչում։ Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»:

Հուլիսին մեկնարկած «Eurasia Mobile Challenge» մրցույթը «ՎիմպելԿոմ»-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագիծ է:

Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք անցկացվել են միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, մանրամասն վերլուծել են իրենց ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։

Յուրաքանչյուր ներկայացված գաղափար գնահատվել է տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն.

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0