Երևանում մեկնարկել է DigiTec 2014 բիզնես ֆորումը
20.06.2014,
14:43
Երևանում մեկնարկել է DigiTec 2014 յոթերորդ ամենամյա բիզնես ֆորումը, որին կմասնակցի ավելի քան 50 ընկերություն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է DigiTec 2014 յոթերորդ ամենամյա բիզնես ֆորումը, որին կմասնակցի ավելի քան 50 ընկերություն։
Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին օպտիմալ տեխնոլոգիական լուծումներ փնտրելու գործում, ինչպես նաև օգնել տեխնոլոգիական ընկերություններին մեկ հարթակում հանդիպումներ կազմակերպելու և պոտենցիալ հաճախորդներին իրենց մշակումները ներկայացնելու գործում։
Ինչպես ֆորումի բացմանը հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վարուժան Մելքոնյանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարևոր նշանակություն ունի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար։
«Սկսած 2001 թվականից` բնագավառը զարգացման բուռն վերելք է ապրել, և կատարվել է անհնարինը, ինչի մասին վկայում են ֆորումին ներկայացված մշակումները»,– ասաց Մելքոնյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին ընդգծեց մշակած նորարարությունների գործնական կիրառման և ոլորտի աշխատողների թվի մեծացման անհրաժեշտությունը։
«ԱՄՆ դեսպանությունն ու USAID–ն իրենց հերթին նպաստում են Հայաստանի կրթական հաստատություններին կադրերի պատրաստման հարցում, ովքեր կկարողանան միանգամից աշխատանքի անցնել ոլորտում և կօգնեն առաջիկա տարիներին բնագավառի զարգացմանը»,– ասաց Հեֆերնը։
Նա ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող գոյություն ունենալ մյուս բնագավառներից անկախ, ինչի առիթով ընդգծեց երկրի համակարգչայնացման բարձրացման, ձեռնարկություններում տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, ինչը, դիվանագետի գնահատականով, թույլ կտա բարելավել ոլորտի մթնոլորտը և այն ավելի արդյունավետ և արտադրողական դարձնել։
Ակնկալվում է, որ ֆորումը ավելի քան 3 հազար այցելու կունենա։
Այս տարի միջոցառումը կանցնի մի շարք թեմաներով, որոնց թվում են զբոսաշրջություն, սպասարկում ու առևտուր, գյուղատնտեսություն ու վերամշակում, շինարարություն և լեռնահանքային արդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային կոմերցիա, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ։
Ներկայացված են բավականին լայն ոլորտներ` սկսած բիզնեսի կառավարմանը վերաբերող տարբեր լուծումներից մինչև բանկային և գյուղատնտեսական ոլորտի լուծումներ։
Նախատեսված է նաև բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչների խորհրդակցություն անցկացնել համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման և ջանքերի համախմբման համար`կառավարությանը միասնական դիրքորոշում և ծրագրեր ներկայացնելու նպատակով, որոնք վերաբերում են նաև հարկային դաշտի փոփոխություններին։
DigiTec 2014 յոթերորդ ամենամյա բիզնես ֆորումը կանցկացվի «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» նշանաբանի ներքո։
Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) և «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը` Beeline)։ Բիզնես ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի բիզնես ֆորումին որպես հովանավոր միացել են նաև «ARinteg» ռուսական ընկերությունը և հայկական Կոնվերս բանկը։
DigiTec –2014 բիզնես ֆորումի տեղեկատվական հովանավորն է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին`այդ ոլորտի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացման խթանման, ՏՏ ոլորտի հետազոտությունների խրախուսման նպատակով։–0–