Մեկնարկել է Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ծրագրի չորրորդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ՝ նախավերջին փուլը։ Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, տվյալ ծրագրի նպատակը Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ դարձնելն է` աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:
Հանդիպման նպատակն է աշխատանքային քննարկումների արդյունքում ստեղծել սովորած գործիքների վերջնական կիրառման օրինակներ, ինչպես նաև լսել մեդիա և ՏՏ ոլորտի փորձագետներին։
«Այսօրվա դրությամբ թվային տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ունեն լավ աշխատանք ունենալու և կարիերայում կամ բիզնեսում հաջողության հասնելու հարցում: Համացանցին միացած համակարգիչը և սմարթֆոնը հզոր գործիքներ են գիտելիքներ ձեռք բերելու, կապեր հաստատելու, աշխատանքային և կենցաղային բազմաթիվ հարցեր լուծելու համար: Մենք վստահ ենք, որ այն գիտելիքները, որոնք ստացան մեր ծրագրի մասնակիցները, մեծագույն ներդրումը կլինեն նրանց ապագա կյանքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն իր հերթին նշեց, որ դասընթացների փուլի ավարտին արդեն իսկ լավ արդյունքներ են գրանցվել, այսօր էլ ներկայացվել են մասնակիցների պատրաստած նախագծերը։
«Իհարկե միանշանակ է, որ դեռևս անելիք ունենք ՏՏ գրագիտության և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման գործում՝ հատկապես միջնակարգ կրթության ոլորտում։ Այդ առումով կարևոր է թե՛ երեխաների ու ծնողների, թե՛ դաշտում աշխատող մասնագետների ու կրթական համակարգի որոշում կայացնողների ներդրումը, որպեսզի թվային հնարավորությունները ճիշտ ու գրագետ կիրառվեն ու ազդեն անհատի ձևավորման վրա։ Մեծ դեր ունի նաև տեղական բիզնեսների գիտակից մոտեցումը՝ ներդրումներ կատարելու մարդու անհատական աճին և աշխարհում կատարվող փոփոխություններին գրագետ արձագանքելու միտում ունեցող ծրագրերում», - հավելեց նա։
Ընկերությունից նշում են, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–