Մեկնարկել է Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ծրագրի երրորդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է դասընթացների երրորդ փուլը, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների:
Դասընթացների առաջին փուլը յուրաքանչյուր մարզում մեկնարկել է մայիսից։
Երեքշաբթի վեց ժամ տևողությամբ «Ի՞նչ պատմել, ինչպե՞ս պատմել ու ու՞մ պատմել» վերնագրով դասընթացն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են ասելիք ձևավորելու և բովանդակություն ստեղծելու հմտություններին, ինչպես նաև մուլտիմեդիա և վիզուալիզացիա գաղափարներին։
«Շատ ուրախ եմ այսօր տեսնել այս երիտասարդներին, ովքեր փորձառու մենթորների օգնությամբ բացահայտում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու առավելությունները: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները նրանց համար շատ օգտակար կլինեն հետագա ուսման, աշխատանքի մեջ և ինչու ոչ՝ առօրյա կյանքում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն իր հերթին ասաց, որ առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներին, երկրորդ փուլում՝ թէ ինչպես համացանցում կազմակերպել ինտերակտիվ համագործակցություն և ինչպես կիրառել Web 2.0 տեխնոլոգիաներով ստեղծված գործիքները կրթական արդյունավետ ռեսուրսներ ստեղծելու համար։
«Իսկ այսօր, առավել մանրամասն կսկսենք ծանոթանալ այն հետաքրքիր գործիքներին, որոնք հետագայում կարող են կիրառել դասապրոցեսի ընթացքում։ Նման ծրարգերը կարևորագույն դեր ունեն երեխաների անահտական զարգացման գործում, որն էլ հետագայում հնարավրություն կտա ունենալու ակտիվ, կիրթ ու տեղեկացված քաղաքացի», - հավելեց նա։
Ընկերությունից հայտնում են, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–